«168 Ժամ». Ընտրարշավը խոր դեպրեսիայի աղբյուր կարող է հանդիսանալ
Հայկական Մամուլ
«Արտաքուստ' գուցե զվարճալի, բայց իրականում' շատ տխուր իրավիճակ է: Զվարճալի էլ չէ, զավեշտ է, ուղղակի մարդիկ ինքնապաշտպանական մեխանիզմների միջոցով այլ հակազդում են տալիս և «ուրախանում» քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց հաջորդականության ու տրամաբանության վրա»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում' անդրադառնալով նախագահական ընտրությունների քարոզարշավին, ասել է Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:
«Հակառակ դեպքում՝ ոչ միայն խորապես դեպրեսիայի աղբյուր կարող է հանդիսանալ, այլ, թեկուզ միայն նախագահին լսելով, ցանկություն է առաջանում ժամ առաջ լքել հայրենիքը: Իսկ ինչո՞ւ, որովհետև, երբ թեկնածուները որակապես անհավասար են, և իշխանության թեկնածուն խնդիր ունի' այդ անհավասարությունը, մեղմ ասած'«հղկելու» իր օգտին, ապա արհեստական տարրեր պետք է մտցնեին, որից հետո այն ուղղակի կրկեսի նմանվեց: Բայցև կրկեսը մնաց իր կողմում'իր սցենարով և խաղացողներով»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը