«Ժողովուրդ». Երկրի հիմնական քաղաքական ուժերը ականապատել են Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը
Հայկական Մամուլ
Փետրվարի 18-ին տեղի են ունենալու ՀՀ նախագահի ընտրությունները: ՀՀ քաղաքացիներն ընտրություն են կատարելու առաջադրված 7 թեկնածուների միջև: «Ժողովուրդը» գրում է, որ այս ընտրությունները, սակայն, ընթանալու են աննախադեպ պայմաններում, նորանկախ Հայաստանի 21-ամյա պատմության մեջ առաջին անգամ երկրի հիմնական քաղաքական ուժերը բոյկոտել են ընտրությունները՝ չառաջադրելով թեկնածու և չսատարելով որևէ մեկին: Եվ իրենց այս քայլով այդ ուժերը, ըստ էության, ականապատել են Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը:
Այս ընտրություններում չկա թեժ մրցակցություն, չկա ընտրապայքար, ավելին, հիմա իշխանությունները նույնիսկ խնդիր ունեն ընտրություններին մարդկանց մասնակցության թվաքանակ ապահովելու հարցում, որովհետև հասարակությունը, այնուամենայնիվ հիասթափված է'իմանալով որ ում էլ ընտրի՝ նախագահի պաշտոնին հայտնվելու է նախանշված թեկնածուն: Ավա՜ղ, բայց սա է իրականությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը