«Առավոտ». Լևոն Տեր-Պետրոսյանն անկեղծ չէ՞ր
Հայկական Մամուլ
«Լևոն Տեր-Պետրոսյանն անկեղծ չէր, երբ ասում էր, որ մեծ է ու չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ իր այդ հայտնի հարցազրույցից քիչ անց շարունակում է հարցազրույցներ տալ և քաղաքական օրակարգ է փորձում նետել նոր կուսակցության ստեղծման գաղափարը: Ակնհայտ է, ինքն էլ խոստովանեց, որ իր՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու պատճառը միայն վերահաս անխուսափելի պարտության և քաղաքական ֆիասկոյի վերջնական ամրագրման վտանգն է եղել: Ասել էր, որ երիտասարդները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, կարծում եմ՝ ինքն էլ պետք է թողներ, որ երիտասարդները մտքեր ծնեին: Քաղաքաշինության մեջ կան
դեպքեր, որ հնարավոր է փլատակների վրա շենքը վերակառուցել, բայց, որպես կանոն, խոշոր աղետներից հետո փորձում են նոր շինարարական հարթակ գտնել»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով կուսակցություն ստեղծելու
առաջին նախագահի նախաձեռնությանը՝ ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը