«Ժողովուրդ». Դատական հայց՝ ՕԵԿ-ի դեմ
Հայկական Մամուլ
Իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցությունը խրվել է պարտքերի մեջ, ինչի արդյունքում հայտնվել է դատարանի առաջ:
Պարզվում է՝ այս կուսակցությունը չի վճարել տարածքի վարձակալության գումարը'կուտակելով 5 մլն 336 հազար 892 դրամի պարտք:
«Ժոդովուրդ»-ին հայտնի դարձավ, որ փետրվարի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարան հայց է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ պահանջելով ՕԵԿ-ից բռնագանձել ավելի քան 13 հազար դոլարի հասնող գումար: Հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, դատավոր է նշանակվել Գայանե Կարախանյանը: Ի դեպ, ըստ պաշտոնական փաստաթղթերի'սա առաջին դեպքը չէ, երբ «Օրինաց երկիր»-ը նույն պատճառով
հայտնվում է դատարանում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը