«Հրապարակ». Հրահանգ է իջեցվել՝ պաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը
Հայկական Մամուլ
Քարոզարշավի վերջին օրերին ոմանք սպասում էին, որ ՀՅԴ-ն վերջին պահին իր անդամներին կհորդորի աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այդպես չեղավ: Այս առումով որոշակի սպասումներ կային արևմտյան արժեհամակարգի կողմնակից Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության կողմից նույնպես:
«Հրապարակի» հստակ տեղեկություններով՝ հանրապետության տեղական կառույցներին, նրա երկրապահական թևին կուսակցության կողմից ներքին հրահանգ է իջեցվել՝ պաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Գաղտնիք չէ, որ «Հանրապետություն» կուսակցության Վազգեն Սարգսյանի երկրապահական թևը բավականին կուռ և կայացած կառույցներ ունի տեղերում, որոնք իրենց ազդեցությունը որոշակի շրջանակների վրա դեռ պահում են:
Ի դեպ, նախորդ օրը Բագրատյանի շտաբը բանավեճի էր հրավիրել Հովհաննիսյանին, և բոլորին էր հետաքրքիր, թե ինչպես է Հովհաննիսյանը տնտեսական իր «հինգ քայլով» հասնելու ու առաջ անցելու միջազգային չափանիշներով տնտեսական «մագիստր» Բագրատյանից, և, ինչպես կատակում են քաղաքական շրջանակներում, «բարևելու կարևոր գործը Րաֆֆիին չէր թողնելու մասնակցեր բանավեճի»: Ինչպես
տեղեկացանք՝ նա չէր արձագանքել այդ առաջարկին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը