Հայաստանի կառավարությունը մնում է կոռումպացված ու ոչ արդյունավետ. CNN
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակը» գրում է, որ ամերիկյան CNN հ/ը-ն «Ո՞ր ուղղությամբ կգնա Հայաստանը» խորագրի ներքո երեկ անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին: CNN-ը նշում է. «չնայած որ Սերժ Սարգսյանի հաղթանակն ու նոր հնգամյա պաշտոնավարումը կանխորոշված է, բայցևայնպես, սպասվող ընտրություններն անիմաստ չեն»:
«Այս ընտրությունների անցկացումը նույնքան կարևոր է, որքան ընտրություններից հետո Սարգսյանի կատարելիք ընտրությունը: Եթե միջազգային հանրությունը դրական գնահատական տա այդ ընտրություններին, Սարգսյանի լեգիտիմությունը կբարձրանա: Նա հնարավորություն կունենա կյանքի կոչել այդքան անհրաժեշտ բարեփոխումները, որոնք կօգնեն Արևմուտքին մերձենալու համար, կամ էլ, հնարավոր է, նա խուսափի կոշտ բարեփոխումներից, և առանց այդ էլ ՌԴ-ն չափազանց համակրող ՀՀ-ն էլ ավելի մոտեցնի Մոսկվային»,- հաղորդում է CNN-ը և շարունակում. «2008-ի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում առաջին անգամ հաղթելով՝ Սարգսյանը հայտնվեց լեգիտիմության ճգնաժամի մեջ: Ոմանք պնդում են, որ նա օգտագործել է իր դիրքը և ընտրությունները կեղծել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ հաղթանակ տանելու համար»: Ապա նշվում է, որ «այս տարի Սարգսյանն ավելի քիչ դիմադրության է հանդիպելու, ինչը նրան սահեցնում է դեպի ավտորիտարիզմ. նրա հիմնական մրցակիցները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը, չեն մասնակցում ընտրապայքարին»:
«Այն փաստը, որ Սարգսյանն անխոչընդոտ ընտրություն է ունենալու, վատ ծառայություն է ՀՀ-ին, և վերջինիս իր զարգացման ճանապարհին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու»,- հայտնում է CNN-ը, ապա հիշեցնելով Սահակաշվիլիի հասցեին միջազգային գովեստը՝ արձանագրում. «Հայաստանը նման գովեստի չի արժանանա: Հայաստանի կառավարությունը մնում է կոռումպացված ու ոչ արդյունավետ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը