Երկնաքարն անվտանգ կերպով անցել է Երկիր մոլորակի կողքով
Գիտություն և Մշակույթ
2012 DA 14 երկնաքարը Երևանի ժամանակով փետրվարի 15-ին ժամը 23:25-ի սահմաններում առանց որևէ աղետի անցել է Երկիր մոլորակի կողքով՝ անցնելով Ինդոնեզիայի վրայով: Երկնաքարը Երկիր մոլորակին էր մոտեցել նվազագույն 27.7 հազար կմ:
Երկնաքարի թռիչքն ուղիղ եթերով ցուցադրվել է NASA-ի պաշտոնական կայքում: NASA-ից հայտնել են նաև, որ նախօրեին Չելյաբինսկի վրա վայր ընկած երկնաքարն ու 2012 DA 14-ը իրար հետ որևիցե կապ չունեն, և մեկը մյուսով պայմանավորված երևույթներ չեն:
Երկնաքարը հայտնաբերվել էր դեռևս փետրվարի 2012թ. 23-ին Իսպանիայում գտնվող Մալյորկայի աստղադիտարանից: Երկնաքարի տրամաչափը կազմել է 45 մետր, իսկ նրա զանգվածը տատանվում է 130-180 տոննայի սահմաններում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)