ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասին Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱ Նիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք 

Ի՞նչ կապ ունի Վարդան Սեդրակյանն Արամ և Վազգեն Սարգսյանների հետ

Հայկական Մամուլ

Իրեն էպոսագետ հռչակած, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն անընդհատ կրկնում է, որ ինքը եղել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համակուրսեցին, եղել է նրա խորհրդականը 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ, ծանոթ է եղել Վազգեն Սարգսյանի հետ: Ըստ թերթի՝ դրանով Վարդան Սեդրակյանն իր համար քաղաքական կենսագրություն է ստեղծում՝ փորձելով ցույց տալ, որ ինքը չի հայտնվել անհայտությունից, և մինչև նախագահի թեկնածու առաջադրվելը եղել է քաղաքականության մեջ: Որքանո՞վ են նրա պնդումները համապատասխանում իրականությանը, և որքանո՞վ նա կապ ունի Սարգսյանների հետ:

Արամ Սարգսյանի մտերիմներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մի քանի ուշագրավ մանրամասներ պատմեց Արամ Սարգսյանի և Վարդան Սեդրակյանի «մտերմությունից»: Նա հաստատեց, որ իսկապես Արամ Սարգսյանը և Վարդան Սեդրակյանը սովորել են Պոլիտեխնիկական ինստիտուտում՝ միևնույն կուրսում: Բայց նրանք համակուրսեցիներ են եղել ընդամենը մեկ տարիч առաջին կուրսում, քանի որ Վարդան Սեդրակյանը զորակոչվել է բանակ և ուսումը շարունակել միայն 3 տարի անց: Բանակից վերադառնալուց հետո Վարդան Սեդրակյանը ոչ միայն շարունակել է ուսումը Պոլիտեխնիկական ինստիտուտում, այլ նաև ստեղծագործել է: Նա մի վիպակ է գրել, որը փորձել է տպագրել «Գարուն» ամսագրում, և այդ հարցով դիմել է Արամ Սարգսյանին, որպեսզի վերջինս միջնորդի իր եղբորըч Վազգեն Սարգսյանին, ով այդ ժամանակ աշխատում էր «Գարունում»: Թերթի զրուցակիցը գիտեր, որ Արամ Սարգսյանը միջնորդել է, սակայն չգիտեր, թե ինչ ճակատագիր է ունեցել Վարդան Սեդրակյանի վիպակը: Դատելով նրանից, որ Վարդան Սեդրակյանը ոչ թե վիպասան, այլ էպոսագետ դարձավ, կարելի է ենթադրել, որ նրա առաջին գրական ստեղծագործությունը լայն ընդունելություն չի գտել ընթերցասեր հասարակության կողմից:

Երկրորդ անգամ Վարդան Սեդրակյան-Վազգեն Սարգսյան ոչ անմիջական, այլ խիստ միջնորդավորված շփումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սեդրակյանը Սարգսյանների բնակարան է տարել մի գրություն և այն հանձնել Արամ Սարգսյանի կնոջը, ով նույնպես իր համակուրսեցին է եղել, քանի որ Արամ Սարգսյանն ամուսնացել է իր համակուրսեցու հետ: Սեդրակյանը խնդրել է նամակը փոխանցել Արամ Սարգսյանին, որպեսզի նա էլ այն փոխանցի Վազգեն Սարգսյանին: Քանի որ Սարգսյանների տուն օրական այդպիսի տասնյակ նամակներ էին բերում, որոնցից ոչ բոլորն էին հասնում Վազգեն Աարգսյանին, այս մի նամակն էլ արժանանում է չընթերցված հազարավոր նամակների ճակատագրին:

1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Վարդան Սեդրակյանը հայտարարում է, որ այդ նամակում ինքը կանխորոշել էր դեպքերի նման ընթացքը և դա արել էր՝ հիմնվելով էպոսի՝ «Սասունցի Դավթի» վրա: Կարելի է հասկանալ, որ Սեդրակյանն այդ շրջանում արդեն զբաղվում էր էպոսով և էպոսագետ էր: Քանի որ ոչ ոք այդ նամակը չի կարդացել և դրա բովանդակությունը գիտի միայն գրողը՝ Վարդան Սեդրակյանը, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ է եղել այնտեղ գրված: Վերջին անգամ Արամ Սարգսյանն ու Վարդան Սեդրակյանը հանդիպել են 2003թ. նախագահական ընտրություններից առաջ:

Թերթի զրուցակիցը պատմում է, որ իրեն զգուշացրել էին, թե Վարդան Սեդրակյանը մտադիր է սպանել Արամ Սարգսյանին, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի կանխեն նրանց հանդիպումը: Արամ Սարգսյանը պատահականորեն տեղեկանում է, որ Սեդրակյանին ներս չեն թողնում կուսակցության գրասենյակ, զգուշանալով, որ նա կարող է սպանել իրեն: Սարգսյանը հրահանգում է ներս թողնել Սեդրակյանին և նրան պատմում է, թե ինչու են իր մտերիմները խոչընդոտել նրա մուտքը կուսակցության գրասենյակ: Սեդրակյանը դրանից հետո այլևս չի գնում «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ, թերևս, վիրավորվելով, որ իրեն կարող են մեղադրել սպանություն իրականացնելու մտադրության մեջ: Ահա և այն բոլոր շփումները, որ ունեցել է Վարդան Սեդրակյանը Վազգեն և Արամ Սարգսյանների հետ:

Բայց կան ավելի հետաքրքիր փաստեր, որոնք պատմեցին «168 ժամի» զրուցակիցները Վարդան Սեդրակյանի մասին և դրանք մի փոքր ամբողջացնում են նրա կերպարը:

Հայտնի է, որ Վարդան Սեդրակյանն իրեն համարում է Փոքր Մհեր, ով դուրս է եկել Ագռավաքարից և պետք է փրկի հայությանը ու գուցե ամբողջ մարդկությանը: Թերթի զրուցակիցները պատմում են, որ նա, իրեն ներկայացնելով որպես փրկիչ, ավելի արժանահավատ լինելու համար՝ միաժամանակ հայտարարում է, որ ինքը ոչ թե իր հոր որդին է, այլ աներևույթ մի էակի: Այսինքն՝ Վարդան Սեդրակյանը մինչև նախագահի թեկնածու առաջադրվելը փորձել է ապացուցել, որ ինքը ոչ թե մարդկային, այլ, ինչ-որ տեղ աստվածային սկիզբ ունի: Թե ինչու նա դրա մասին չի հայտարարում իր մամուլի ասուլիսների ժամանակ, դժվար է հասկանալ: Թերևս նա մտածել է, որ այդ դեպքում իրեն կարող են չգրանցել որպես նախագահի թեկնածու: Մյուս կողմից՝ եթե նա փրկելու է հայ ժողովրդին, ապա անհասկանալի է մնում, թե ինչպես պետք է դա անի, եթե չկա Թուր Կեծակին, որն էպոսում փոխանցվում էր սերնդից սերունդ: Մեր զրուցակիցները պատմում են, որ Վարդան Սեդրակյանը հայտարարել է, թե ինքը գիտի՝ որտեղ է գտնվում Թուր Կեծակին: Ըստ նրա՝ այն անհայտ ճանապարհով հայտնվել է Մեծ Բրիտանիայում, և Անգլիայի թագավոր Արթուրը պատերազմի է գնացել հենց Թուր Կեծակիով, ու նրա բոլոր սխրագործությունների հիմքը հենց թրի զորությամբ է պայմանավորված: Սեդրակյանը վստահեցրել է, որ ինքը հետ է բերելու Թուր Կեծակին: Անհայտ է մնում Քուռկիկ Ջալալիի բացակայության հանգամանքը, բայց պետք է չմոռանալ, որ Վարդան Սեդրակյանը «Ռենջ Ռովեր» ունի, որը, թեև չի կարող փոխարինել Քուռկիկ Ջալալիին, բայց, եթե ձեռքիդ Թուր Կեծակին է, «Ռենջ Ռովերն» էլ կարող է նպատակակետին հասցնել:

Հայ ժողովուրդը բազմաթիվ փորձություններ է հաղթահարել, հույս ունենանք, որ այս մեկն էլ կհաղթահարի: Ի վերջո, ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում
Ամենադիտված