«Հրապարակ». Հալեպում առևանգվել է հայ գործարար Գևորգ Կարագուլյանը
Հայկական Մամուլ
Նախօրեին Սիրիայում շարունակվել են ռմբակոծությունները, բախումներ են տեղի ունեցել նաև Հալեպի հայկական առաջնորդարանի շենքի մոտ:
Սիրիական աղբյուրները հաղորդում են, որ փետրվարի 14-ին Հալեպի ծայրամասերից մեկում գտնվող իր աշխատավայրից առևանգվել է Գևորգ Կարագուլյանը: Թեև աշխատավայրում են եղել նաև նրա եղբայրն ու երկու գործընկերները, սակայն առևանգել են միայն Գևորգին, որին ազատ արձակելու համար փրկագին են պահանջում: Գևորգ Կարագուլյանը Երևանի կենտրոնի կառուցապատող Ավետիս Կարագուլյանի եղբոր որդին է, սակայն այստեղ թիրախը ոչ թե Ավետիս Կարագուլյանն է, այլ նրա եղբայրն ու որդին, ովքեր Հալեպում բավականին պատկառելի բիզնես ունեն շինարարության բնագավառում և այդ պատճառով դարձել են հանցագործների թիրախը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը