Կահիրեում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տասնյակ մարդիկ են տուժել
Աշխարհ
Երեկ երեկոյան տասնյակ մարդիկ, այդ թվում՝ նաև ուժային կառույցների ներկայացուցիչներ, տուժել են նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Անհանդուրժողականության հերթական ակցիան, որոնք իրականացվում են յուրաքանչյուր ուրբաթ ընդիմադիրների կողմից, այս անգամ ևս ավարտվել է ոստիկանների հետ բախումներով:
Գելոպոլիս շրջանում ուրբաթօրյա աղոթքից հետո նախագահի նստավայրի մոտ հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Այս անգամ ակցիայի անցկացման վայր էր ընտրվել Էլ-Կուբբա ամրոցը, այլ ոչ թե Ալ-Իտտիխադիան, որտեղ հիմնականում իրականացվում են ակցիաները: Բանը նրանում է, որ նախագահ Մուհամեդ Մուրսին վերջին շրջանում աշխատանքային ժամանակն անցկացնում էր Էլ-Կուբբայում, որը, ընդդիմադիրների կարծիքով, վկայում է նախագահական նստավայրի փոփոխության մասին: Ցուցարարներն արդեն խոստացել են հետապնդել նախագահին ամրոցից ամրոց և հետ չեն կանգնել իրենց պահանջներից, որոնցից մեկն իշխանության հրաժարականն է:
Ցույցի ամենաթեժ պահին ամրոցի ուղղությամբ քարեր և շշեր են նետվել: Ուժային կառույցի ներկայացուցիչներն արցունքաբեր գազ են կիրառել և ջրցան զենքեր: Ձերբակալվել են տասնյակ երիտասարդ մարդիկ:
Իշխանությունների դեմ իրականացվող ցույցերն անցկացվել են նաև երկրի այլ քաղաքաներում՝ Ալեքսանդրիայում, Բենի-Սուեֆեում, Պորտ-Սաիդում, Գարբիում: Ակցիան կրում էր «Ընդդեմ բռնության» կարգախոսը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)