Վանաձորում մեկնարկել է մշակութային ART Expo երկրորդ ցուցահանդեսը
Գիտություն և Մշակույթ
Վանաձորում նախօրեին մեկնարկել է մարզային մշակութային ART Expo երկրորդ ցուցահանդեսը: Մի քանի տասնյակ տաղավարներում մարզերի մշակութային օջախների ներկայացուցիչները ներկայացնում են արվեստի ցուցանմուշներ, կամ համտեսելու առաջարկում իրենց մարզի բարիքներից:
Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ տարածքային կառավարման և մշակույթի նախարարությունները: Վանաձորն ընտրվել է այն պատճառով, որ նախորդ՝ Գյումրիում տեղի ունեցած 2011 թ. EXPO-ի ժամանակ Լոռիի մարզն ամենաշատ մեդալներ էր ստացել մշակութային մրցույթներում:
Վանաձորյան ցուցահանդեսը երկրորդ փուլն է՝ դրան նախորդել են մարզային մրցույթները: Ավարտական փուլը՝ եզրափակիչ գալա համերգն ու մրցանակաբաշխությունն, ամենայան հավանականությամբ, ինչպես և նախորդ տարի՝ տեղի կունենա Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Նշենք, որ անցյալ տարվա համեմատ տեղի է ունեցել մշակութային այս հետաքրքիր միջոցառման անվանափոխություն: Անցյալ տարի մրցույթն անվանվում էր «միջհամայնքաին» և նվիրված էր Հայաստանում տեղական ինքնակառավարման 15 ամյակին: Այս տարի փառատոնն անվանվել է «մարզային»: Հուսանք, որ դրանից տեղական ինքնակառավարումը չի տուժի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)