Facebook-ը հայտարարել է, որ հաքերների զոհ է դարձել
Հասարակություն
Facebook սոցիալական կայքը հայտարարել է, որ հաքերային հարձակման զոհ է դարձել, սակայն օգտատերերի տվյալները չեն տուժել. գրում է Associated Press-ը:
Սոցիալական ցանցի կազմակերպությունից պարզաբանել են, որ հաքերային հարձակումները հայտնաբերվել են 2013-ի հունվարին: Facebook-ի որոշ աշխատակիցների համակարգիչներում վիրուսային ծրագրեր էին հայտնվել: Ընկերությունը ոչ մի ապացույց չի գտել այն բանի, որ օգտատերերի տեղեկություններն ու նրանց մասին գրանցված տվյալները տուժել են հարձակման արդյունքում: Վիրուսակիր համակարգիչները կարգի են բերվել, իսկ միջադեպի մասին տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը