Ֆինլանդիան հետաքննություն է վարում Ռուսաստանի կողմից Սիրիա մաքսանենգության հարցի շուրջ
Աշխարհ
Ֆիննական իշխանությունները հետաքննություն են սկսել Հելսինկիի նավահանգստով Ռուսաստանի կողմից Սիրիա ռազմամթերքի մաքսանենգության հարցի հետ կապված այն բանից հետո, երբ մաքսատան աշխատակիցներն անցած ամիս բացահայտել էին Ռուսաստանի կողմից տանկի հատվածների տեղափոխման փորձը: Այս մասին նշում է Reuters գործակալութունը:
Ռուսաստանը Սիրիայի հիմնական դաշնակից պետությունն է, որը 1 մլրդ դոլար արժողությամբ զենք է մատակարարել Բաշար Ասադին:
Սա առաջին դեպքը չէ, որ միջազգային ծովերում կանգնեցվում են ռուսական նավեր, որոնք, հակառակ ԵՄ-ի արգելքների, փորձում են զենք տեղափոխել Սիրիա:
Սակայն Ռուսաստանը մերժում է այդ մեղադրանքները: Վիչիսլավ Դավիդենկոն՝ Ռուսաստանի զենքի արտահանման հիմնական կազմակերպության՝ Рособоронэкспорт-ի խոսնակը նշել է, որ ոչ մի տեղեկություն չունի այն մասին, որ իր կազմակերպությունը տանկի հատվածներ է ուղարկել Սիրիա: Նա հերքել է այդ լուրերը, նշելով, որ տրամաբանական չէր լինի Ֆինլանդիայի տարածքով զենքի տեղափոխումը:
Սակայն զինամթերքի տեղափոխումն ու վաճառքը հաճախ կազմակերպում է մասնավոր ընկերությունների կողմից, և պետական մարմինները տեղյակ չեն լինում այդ զենքի փոխանակումների մասին:
Рособоронэкспорт կազմակերպության տնօրեն Անատոլի Իսակինն այս ամսվա սկզբում հայտարարել էր, որ իր կազմակերպությունն օդանավի հատվածներ է տեղափոխել Սիրիա, որը ոչ մի կերպ հնարավոր չէ օգտագործել քաղաքացիական պատերազմում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)