ԱՄՆ-ը Հաիթիի համար 2 բանտ է կառուցում
ԱՄՆ
ԱՄՆ-ի կառավարությունը որոշել է օգնել Հաիթիին 2 բանտ կառուցել, որոնք կարժենան մոտավորապես 10 մլն դոլար: Բանտերը կկառուցվեն ափամերձ Պտի-Գոավ և Կաբարե քաղաքներում:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունն, այդպիսով, իր օգնությունն է առաջարկում բանտերի գերհագեցվածության դեմ պայքարելու համար:
2010թ. հունվարի 13-ին Հաիթիիում ունեցած խոշոր երկրաշարժի արդյունքում ավերվել էր երկրի հիմնական պատժիչ հաստատությունը: Ոչնչացել էին դատական փաստաթղթերի մեծ մասը, այդ թվում՝ դատապարտյալների ազատազրկման ժամկետները հավաստող փաստաթղթերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)