Իսրայելա-պաղեստինյան բախումների ժամանակ վիրավորվել է 14 մարդ
ԱՐԽԻՎ
Արևմտյան ափում Իսրայելի զորքերի և պաղեստինցի ցուցարների միջև բախումների ժամանակ 14 մարդ է վիրավորվել, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պաղեստինցի ցուցարարները միասնության հանրահավաք էին կազմակերպել՝ ի պաշտպանություն Օֆեր բանտում ձերբակալված պաղեստինցիների:
300 հոգուց ամբոխը քարեր է շպրտել Իսրայելի զինվորների կողմը, որոնք ստիպված են եղել օգտագործել ցույցը ցրող սարքավորումներ: Այս մասին նշել է Իսրայելի բանակի խոսնակը և ավելացրել. «Զինվորներն անմիջական վտանգ են զգացել, կրակել օդ, պատահարը պետք է վերանայվի»:
Պաղեստինի բժշկական խոսնակները նշել են, որ Իսրայելի բանակն արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ և խլացուցիչ նռնակներ են օգտագործվել ցուցարների դեմ, որի ժամանակ 14 մարդ վիրավորվել է:
Նշենք, որ շուրջ 5,000 պաղեստինցի է գտնվում Իսրայելի բանտերում, որոնց մի մասը մեղադրվում է բանակի վրա հարձակման մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)