Արմավիրի քաղաքապետի որդին կրակել է ժողովրդի վրա
Հայաստան
Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, այսօր՝ ժամը 13:45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Արմավիր սիթի» սուպերմարկետի մոտ, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդի Հայկ Խլղաթյանը կրակ է արձակել ժողովրդի վրա: Կրակ արձակվել է գազային ատրճանակով: Նա այժմ գտվում է ոստիկանական բաժանմունքում: Նշենք նաև, որ Հայկ Խլղաթյանը այժմ զինվորական ծառայության մեջ է: Դեպքի մանրամասները և տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:
Դեպքի վայրում վնասվել են մասնակիցների ավտոմեքենաները «Mercedes» (08 066 ) և BMW X5 մակնիշի (91 091) և տեղափոխվել Արմավիրի ՃՈ տուգանային հրապարակ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն երկու օր առաջ Արմավիր քաղաքի Բաղրամյան պողոցում հնչել են կրակոցներ և նորից Հայկ Խլղաթյանի մասնակցությամբ:
Մանրամասները քիչ ուշ:
Աղբյուրը՝ NRNAK.com-ի


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ