Քրիստինե Պեպելյանը և Հռիփսիմե Հակոբյանը՝ «Ամարաս»-ի Վիկայի ծննդյան տոնին
Հասարակություն
«Ամարաս»-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը փետրվարի 15-ին իր աշխատանքի վայրում նշել է 28-ամյակը: BRAVO.am-ը երեք տարի առաջ իր ընթերցողներին ներկայացրել էր պարուհու ծննդյան տարեդարձի մեծ խնջույքի մանրամսները, իսկ այս անգամ հոբելյարի համար տոն էին կազմակերպել իր խմբի աղջիկները, աշակերտներն ու ընկերուհիները՝ դիմավորելով փուչիկներով, ծաղիկներով ու նվերներով:
Երգչուհիներ Քրիստինե Պեպելյանն ու Հռիփսիմե Հակոբյանը եւս հյուրընկալվել են պարի ստուդիայում ու շնորհավորել իրենց ընկերուհուն: «Քանի որ մեծ խնջույք չէի ուզում կազմակերպել, խմբիս աղջիկները որոշեցին անակնկալ մատուցել: Ողջ օրը ստացել եմ զանգեր այն մարդկանցից, որոնց հետ աշխատել եմ: Շատ եմ սիրում իմ ծննդյան օրը, պարզապես այս տարի աշխատանքս այնքան շատ է, որ գերհոգնած եմ: Երկու օր առաջ տեսահոլովակի նկարահանում ունեինք, հետո՝ համերգ, հիմա նորից պարի փորձ ենք անում: Ծնունդիս օրով Մարտին Մկրտչյանի տեսահոլովակի պարն էի բեմադրում. բուռն աշխատանքային շրջան է»,-մեզ հետ զրույցում հայտնել է Վիկա Մարտիրոսյանը:
Պարուհին նաեւ նշել է, որ «Ամարաս»-ն օրեր առաջ նկարահանվել է Վախթանգ Խաչատրյանի տեսահոլովակում: Երիտասարդ երգիչը պարի դասերի է հաճախել ու նկարահանման հրապարակում կիրառել սովորածը: «Երգը դիսկո ոճում է: Նկարահանումներն անցել են ժամանցի համալիրներից մեկում եւ արտադրամասում, կրկին մեր ոճի պար ենք բեմադրել: Տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է, պրեմիերան կլինի մոտ 20 օրից», - ասել է Վիկան՝ ավելացնելով, որ պարբերաբար կներկայացնեն խմբի նոր աշխատանքներն ու երգիչների հետ համագործակցությունները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը