Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան Մերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում 

Բացառիկ հարցազրույց Եվրատեսիլ 2007-ի աստղի հետ (տեսանյութ)

Հասարակություն

2007թ-ին նա «Եվրատեսիլի» բեմից գովերգում էր իր Մարիային` վերջինիս համեմատելով Աֆրոդիտեի և Կլեոպատրայի հետ: Նրա սիրո խոստովանությունը, կարծես թե, հասավ ոչ միայն Մարիային, այլև մի շարք եվրոպացի աղջիկների, ում ձայների շնորհիվ էլ մրցույթում Հունաստանի ներկայացուցիչ Սարբելն իր «Yassou Maria» երգով հայտնվեց 7-րդ հորիզոնականում: Այս երգն, իսկապես, հիթ դարձավ «Եվրատեսիլի» երկրպագուների համար, իսկ Սարբելը` ամենասիրելի արտիստներից մեկը:

Ներկայացնում ենք մեր բացառիկ հարցազրույցը «Եվրատեսիլ 2007»-ի աստղի հետ:

-Սարբե՛լ, քանի՞ տարեկանից ես սկսել երգել և ի՞նչ ոճի երաժշտություն ես նախընտրում:

-Երգել սկսել եմ դեռ 4 տարեկանից: Երգում էի Անգլիայի ազգային օպերայում և մայրաքաղաք Լոնդոնում գտնվող “Royal Opera House”-ում: Ինձ համար ոգեշնչման աղբյուր էին ծառայում Լուչանո Պավարոտտին և Մադոննան: Սիրում եմ երաժշտական բոլոր ժանրերը` դասական, փոփ, քանթրի, ինչպես նաև սիրում եմ հունական, հայկական, թուրքական և հնդկական երաժշտություն:

-Շատերը մինչ օրս տպավորված են «Եվրատեսիլ 2007»-ի քո ելույթով: Արդյո՞ք հնարավոր է՝ կրկին ներկայանաս մրցույթում:

-Երբ առաջին անգամ Հունաստանի կողմից մրցույթին մասնակցելու առաջարկ ստացա, մերժեցի, քանի որ ես մեծացել եմ Լոնդոնում, իսկ այնտեղ «Եվրատեսիլին» մի փոքր հումորով և անլուրջ են վերաբերվում: Բայց, երբ երկրորդ անգամ ստացա նույն առաջարկը, որոշեցի փորձել ուժերս, չնայած, գիտեի, որ դժվար է լինելու` հաշվի առնելով քվեարկության այն մոդելը, ըստ որի հարևան երկրները քվեարկում են միմյանց օգտին: Մրցույթում ես 7-րդ հորիզոնականը զբաղեցրի, ինչը շատ լավ էր, քանի որ այդ տարի մրցակցությունը չափազանց մեծ էր: Մեծ հաճույքով կրկին կմասնակցեմ «Եվրատեսիլին», եթե ունենամ լավ երգ, միգուցե նաև ներկայացնեմ այլ երկիր` Լիբանան կամ Անգլիա, ինչո՞ ւ ոչ, նաև Հայաստան,-Armstar.am-ին ասաց երգիչը:

-Իսկ կա՞ «Եվրատեսիլյան» մի կատարում, որն ամենաշատն ես հավանում:

- Երբ նրանք հաղթեցին «Եվրատեսիլում», ես դեռ ծնված չէի, բայց իմ մեջ ամենաշատը տպավորվել է “ABBA”-ի ելույթը: Նրանց երաժշտությունը դեռ շատ սերունդներ կլսեն: Մյուս արտիստը, ում կցանկանայի առանձնացնել, Սելին Դիոնն է: Նա մեր օրերի ամենահրաշալի կանացի ձայներից մեկն է:

-Քանի որ «Եվրատեսիլում» որոշակի փորձ ունես, հետաքրքիր է իմանալ քո կարծիքը մեր այս տարվա ներկայացուցչի` Dorians խմբի մենակատար Գոռ Սուջյանի մասին:

-Ես դիտեցի Գոռի տեսահոլովակներից մեկը ( “This is Our World”) և կարծում եմ նա հրաշալի ձայնային տվյալներ ունի: Ինձ շատ դուր եկավ այս երգը, բայց ինչ վերաբերում է «Եվրատեսիլին», ապա կարծում եմ` այս ոճի երգը ճիշտ չէր լինի «Եվրատեսիլի» համար…մրցույթին ավելի շատ սազում են կոմերցիոն երգերը,-ArmStar.am-ին անկեղծ պատասխանեց Սարբելը: Ինչ վերաբերում է այս խմբին, ապա կարծում եմ, որ նրանց հրաշալի ապագա է սպասվում և, ո՞վ գիտե, միգուցե մի օր ես և Գոռը միասին դուետով հանդես գանք, որը կլինի հունարեն, անգլերեն կամ հայերեն: Ես նրանց մեծ հաջողություն եմ ցանկանում:

-Դու շատ երկրպագուներ ունես: Որևէ հետաքրքիր դեպք կպատմե՞ս նրանց հետ կապված:

-Ես շատ եմ սիրում համերգներով հանդես գալ Կիպրոսում, բայց քանի որ այնտեղ ճանաչված եմ, դժվարությամբ եմ փողոցում զբոսնում: Մի անգամ, երբ ես փորձի էի, երկրպագուներս ներխուժեցին իմ սենյակ: Նրանք ոչինչ չէին վերցրել, պարզապես լուսանկարել էին իմ կոշիկները և այդ լուսանկարները տեղադրել էին համացանցում: Առհասարակ, ես կոշիկների մեծ հավաքածու ունեմ և իմ համերգների ժամանակ երկրպագուներս անհամբերությամբ սպասում են, թե ինչ կոշիկ եմ կրելու բեմի վրա:

-Իսկ ի՞ նչ նորություններով ես հանդես գալու մոտ ապագայում:

-Վերջերս նոր երգ եմ թողարկել, որը կոչվում է “Proti Ptisi”, ինչը հունարենից թարգմանաբար նշանակում է «Առաջին թռիչքը»: Սա պարային երգ է: Շրջագայություններով հանդես եմ գալու Դուբայում, ԱՄՆ-ում, պայմանավորվածություն կա նաև Ավտրալիայի հետ: Կցանկանայի նաև համերգներով հանդես գալ Հայաստանում, այնպես որ, եթե այդտեղ առաջարկներ լինեն, ապա կարող են կապվել իմ թիմի հետ: Երբեք չեմ եղել Հայաստանում, բայց այն իմ` 2013 թ-ի ցուցակի մեջ է:

-Ի դեպ, ArmStar.am-ի միջոցով կարող ես քո խոսքն ուղղել հայ երկրպագուներիդ:

-Շնորհակալ եմ իմ հայ երկրպագուներից, ովքեր ինձ տարիներ շարունակ աջակցում են: Ես շատ էլեկտրոնային նամակներ եմ ստանում նրանցից և ինձ համար պատիվ է այն, որ այդտեղ սիրում են իմ երաժշտությունը: Ես` ինքս, սիրում եմ հայկական երաժշտությունը, քանի որ կարծում եմ` այն շատ նման է իմ մշակույթին: Գիտեմ, որ հայերն աշխարհի ամենահյուրասեր ազգերից են: Միգուցե տեսնվենք 2013 թ-ին: Լավ մնացեք…

Լավագույն մաղթանքներով` Սարբել

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան
Ամենադիտված