Առանց ընտանիքի չի լինի երջանկություն. «Ռուսաստանի ձայն»-ի եզրափակչի հայ մասնակից
Հասարակություն
Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ռուսաստանի ձայն» շոուի եզրափակիչում հայտնված երգչուհի Մարգարիտա Պոզոյանը, որը հայտնի է նաև բեմական Arishata անունով, «Ռոսիյսկայա գազետա»-ին այսօր տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե որքան գումարով է հնարավոր ապրել: Այս մասին գրում է 1in.am-ը:
«Գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է նվազագույն սպառողական զամբյուղը: Բայց անգամ Մոսկվայում, այն, ըստ իս, այնքան էլ մեծ չէ: Այսօր շատ դժվար է ապրել նրանց համար, ովքեր որոնում են իրենց նպատակը, նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատել կոպեկի համար: Ներկայիս եկամուտով դժվար է երեխա ունենալ: Իսկ առանց ընտանիքի չի լինի երջանկություն: Երբ կա փող, իսկ անձամբ դու առանց ընտանիք ես, ապա դա մեծ դժբախտություն է»,- պատասխանել է ծագումով հայ, ռուսաստանաբնակ երգչուհին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը