Լիլուն՝ սիրելի տղամարդու և ոստիկանների հետ միջադեպի մասին (տեսանյութ)
Հասարակություն
Երգչուհի Լիլուն իրեն չափազանց անկեղծ մարդ է համարում: «Անկեղծության ժամ» հաղորդմանը նա պատմեց, որ տանել չի կարողանում սուտը: «Ինձ հարազատ մարդկանց երբեք չեմ ստի»,- ասում է երգչուհին:
Նա տանել չի կարողանում նաև անհամեստությունը. «Սիրում եմ համեստություն, երբ դիմացինս երբեք գովերգող խոսքեր չասի իր մասին»:
Երգչուհին նաև անդրադարձավ ամիսներ առաջ իր մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային միջադեպին, երբ նա ոստիկանություն էր հրավիրվել. «Մոտ 4 ամիս առաջ կորցրել էի ծնողիս, մինչ օրս խելքի չեմ եկել, ապրում եմ բնականոն կյանքով, փորձում եմ ձերբազատվել վշտից, բայց իմ վերքը դեռ բաց է: Այդ ժամանակ միշտ փորձում են ընկերներս կողքիս լինեն, սատարեն ինձ ցանկացած հարցում, որպեսզի կարողանամ հանդարտվել: Այդ օրը ընկերներիս հետ որոշեցինք թեյ ըմպել, զրուցել: Գնացինք, մի փոքր էլ ալկոհոլ օգտագործեցինք, ավտոմեքենաս արագ չէի վարում, այդպես կոնֆլիկտ ստացվեց, ինձ հետ ոստիկանները լավ չխոսեցին, ես էլ նրանց նույն կերպ պատասխանեցի»:
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը