Արմավիրում հնչած կրակոցների փաստով բերման են ենթարկվել միջադեպի մասնակիցները
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, այսօր՝ փետրվարի 16-ին, Արմավիր քաղաքի «Արմավիր սիթի» սուպերմարկետի մոտ, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդի Հայկ Խլղաթյանը կրակել է ժողովրդի վրա:
Քիչ առաջ shamshyan.com-ը հայտնեց, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խմբերը Արմավիրի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիր քաղաքի՝ Երևանյան 1-ին նրբանցք 1-ին տան բնակիչ, 19-ամյա Հայկ Խլղաթյանին, Շահումյան փողոցի 76 շենքի բնակիչ, 20-ամյա Լևոն Չիլինգարյանին, Արմավիր քաղաքի Արարատյան 11 տան բնակիչ, 19-ամյա Կոլյա Սուքիասյանին, Արմավիր քաղաքի Շահումյան 98 տան բնակիչ, 20-ամյա Ասատուր Բաղդասարյանին, Արմավիր քաղաքի Հանրապետության 21ա շենքի բնակիչ, 18-ամյա Էդուրդ Իկիլիկյանին, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա 91 տան բնակիչ, 20-ամյա Էդգար Իսրաելյանին, և Արմավիր քաղաքի Շահումյան 58 տան բնակիչ, 20-ամյա Նարեկ Հակոբյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիրի ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել նաև Սուքիասյանի վարած «Օպել» մակնիշի 34 VO 905, Ա. Բաղդասարյանի «Ֆոլցֆագեն Պասատ» մակնիշի 15 ՍՍ 296, և Է. Իկիլիկյանի վարած «Մերսեդես» մակնիշի 08 ԼՕ 606 համարանիշի ավտոմեքենաները:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննիչ Սահակ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հայտնաբերվել է նաև պնևմատիկ տեսակի ատրճանակը, որով վիճաբանության ժամանակ Լ. Չիլինգարյանը կրակոցներ էր արձակել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիճաբանությունը եղել է այն բանի համար, երբ քաղաքապետի տղայի ընկերներին չեն զիջել մյուս կողմի տղաները, ինչից հետո տեղի է ունեցել վիճաբանությունը, և երբ Լևոնը սկսել է կրակոցներ արձակել, քաղաքապետի տղան՝ Հայկը, որը ժամկետային զինծառայող է, սակայն գտնվում է օրինական արձակուրդում, Լևոնի ձեռքից խլել է զենքը:
Արմավիրցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ եթե ոստիկանները ժամանակին բերման չենթարկեին կռվի մասնակիցներին, ապա հնարավոր էր' մի կաթիլ մեղրի պատմության նման անհեթեթ վիճաբանությունը ողբերգական ավարտ ունենար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը