Ինչու է Աստղիկ Սաֆարյանը փոխել սանրվածքը
Հասարակություն
Երաժշտական բացառիկ ձայնի ու ոճի տեր հայ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը որոշել է փոխել իր արտաքինը։ Այս մասին իր երկրպագուին նա պատմել է Ֆեյսբուքի իր էջում՝ տեղադրելով լուսանկարներ և դրանք մակագրելով. «My new hair-cut»։
NEWS.am STYLE–ը որոշեց հետաքրքրվել, թե ինչո՞ւ հանկարծ Աստղիկը որոշեց նոր ոճով ներկայանալ երկրպագուներին։ «Կարծում եմ՝ իմ արտաքինում փոփոխություն մտցնելու ժամանակն է արդեն։ Պարզապես նոր կեպարի եւ, հետեւաբար, նոր հոգեբանական վիճակի անհրաժաշտություն զգացի», - պատմել է երգչուհին։
Աստղիկի խոսքով, այս քայլին ինքը մեծ դժվարությամբ է գնացել. «Երկար ժամանակ չէի համարձակվում, սակայն, երբ որոշեցի, մտադրությունը կյանքի կոչելու համար բացարձակապես քիչ ժամանակ պահանջվեց»։
Եվ ո՞վ է Աստղիկ Սաֆարյանի նոր արտաքինի հեղինակը։ «Այս աշխատանքը վստահել եմ «Jean Louis David» իմիջ կենտրոնի իսպանացի վարպետին։ Գիտեի, որ իմ սպասումները կարդարանան, քանի որ այս սրահը գեղեցկություն ոլորտում 50-ամյա փորձ ունի»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը