Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգն առաջ է անցել Փիթ-Ջոլի զույգից (լուսանկարներ)
Հասարակություն
Բեյոնսեն և իր ամուսինը՝ Ջեյ Զին, ճանաչվել են 2013 թվականի ամենաազդեցիկ զույգ:
Այսպիսի արդյունք ցույց է տվել E! ամսագրի օնլայն-հարցումը՝ կազմակերպված սիրահարների օրվա արթիվ:
Միգուցե այս արդյունքը շատերին զարմացնի, բայց այն, որ այս զույգը շարունակ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է, փաստ է: Զույգը միասին է 2002-ից, իսկ նրանց ամուսնությունը կայացել է 2008-ին: Անցյալ տարի էլ ծնվեց նրանց առաջնեկը՝ Բլյու Այվին:
Ամենաազդեցիկ զույգերի ցուցակի 2-րդ հորիզոնականում արքայազն Վիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնն են: Արքայական զույգի հանջաց:
Եռյակը եզրափակում են Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, ովքեր, ինչպես արքայական զույգը, սպասում են իրենց առաջնեկին:
Հետաքրքիրն այն է, որ նրանք առաջ են անցել նույնիսկ աստղային ամենահայտնի՝ Անջելինա Ջոլի-Բրեդ Փիթ զույգից:
Այս մասին գրում է spletnik.ru-ն:
Ի դեպ, ցանկում տեղ են գտել նաև Դեվիդ և Վիկտորիա Բեքհեմների, Շաքիրայի և Խերար Պիկեի, նաև Միշել և Բարաք Օբամաների զույգերը:




























































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը