Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան Մերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է 

Երգչուհի Լինդայի երգարվեստի հայկական գաղտնիքները

Հասարակություն

Դեռևս 90-ական թվականներին երգչուհի Լինդան շատերի համար հանելուկների կծիկ էր։ Շատերն էին փորձում գուշակել, թե ով է նա իրականում։ 1993թ.-ին ներխուժելով ռուսական շոու-բիզնես՝ Լինդան կարողանում է տարբերվել այն ողջ երաժշտական մթերքից, ինչը մատուցում էր ռուսական էստրադան։ Ռուս հայտնի դերասան Ֆեոդոր Բոնդարչուկը երիտասարդ երգչուհուն ծանոթացնում է դեռ այն ժամանակ ոչ հայտնի Մաքսիմ Ֆադեևի հետ, և Լինդան, ազատվելով ռուս հայտնի պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի կողմից իրեն առաջարկվող կարծրացած կերպարներից, սկսում է համագործակցել Մ. Ֆադեևի հետ՝ մինչև 1999թ.՝ ձայնագրելով հինգ ձայնասկավառակ։ Այդ գործերից մեկը հանրաճանաչ “Ворона”-ն էր՝ Լինդայի արվեստի գլուխգործոցներից մեկը, որը հետագայում վաճառվեց ավելի քան 2 մլն. օրինակով։

Հիշենք 90-ականներին ռուսական էստրադայի գրոհը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններ. ով ասես եկավ ու գնաց։ Սակայն ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Լինդայի այցն ամենասպասվածներից էր, և Լինդան երկրպագուների ամենամեծ բանակը հավաքեց։ Չբավարարվելով մեկ համերգով՝ Լինդան կրկին է այցելում Հայաստան։ Այս անգամ նրան հյուրընկալում է Հրազդան մարզահամալիրը։ Իսկ թե ինչու երգչուհին այսքան սիրվեց մեր` հայերիս կողմից, փորձենք պարզել։

Դե իհարկե հիմնական պատճառներից մեկը նրա յուրահատկությունն էր, բոլորից տարբերվող լինելը, ռիթմիկ երգերը` ողողված էթնիկ տարրերով, այլազգի երաժշտական գործիքներով և անսովոր տեքստերով՝ ես կասեի ենթատեքստերով, աբստրակտ բեմական կեցվածքը, տարօրինակ կերպարները…

Այս ամենը, իհարկե, Լինդայի հաջողության գրավականն էր ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Չնայած օրինակ Թուրքիայում նրա երգերն արգելվեցին «Մարիխուանա» երգի պատճառով, որը սակայն բոլորովին այլ կոնտեքստ ունի։

Թե ինչը Լինդային այսքան մոտ դարձրեց մեզ` հայերիս, փորձենք պարզել։ Հարկավոր է ընդամենը վերհիշել մի քանի անուն, որոնք իսկապես իրենց ներդրումն ունեն Լինդայի երգարվեստում։

Գնեսինկյան երաժշտական ուսումնարանում Լինդայի առաջին ուսուցիչը՝ հայազգի Վլադիմիր Խաչատուրովը, ում Լինդան հատուկ շնորհակալություն է հայտնել իր ամենահրաշալի սկավառակներից մեկի` “Зрение” (2001) ներդիրի մեջ, երգչուհու մասին արտահայտվել է հետևյալ կերպ. «Լինդան շատ նրբազգաց և անկեղծ մարդ է։ Այդպիսին է նաև նրա երաժշտությունը»։

Հետագայում Կարեն Կավալերյանը գրում է “Игра с огнем” երգի բառերը։ Ստեղծագործությունը Լինդային հաղթանակ է բերում “Поколение 1993” մրցույթում։

Հիշենք լուսահոգի Արմեն Պետրոսյանին, ով հանդիսացավ Լինդայի չորս տեսահոլովակների հեղինակը` “Круг от руки”, “Ворона”, “Северный ветер” և “Марихуана”։ Ի դեպ նշենք, որ նա ռուսական տեսահոլովակների պատմության մեջ առաջինը կիրառեց մեկ դուբլով նկարահանումը՝ երգի սկզբում ուղղակի սեղմելով “Rec” կոճակը և այն անջատելով միայն երգի վերջում. արդյունքում ստացվեց “Марихуана” տեսահոլովակը։ Լինդայի և Արմեն Պետրոսյանի համագործակցությունը դժբախտաբար շուտով ընդհատվում է վերջինիս անսպասելի մահվան պատճառով։

Հետագայում Լինդան ձայնագրում է ռուսական ռոքի հայտնի վետերաններից մեկի` “Крематорий” խմբի “Маленькая девочка” երգը, որի հեղնակն է նույն խմբի մենակատար Արմեն Գրիգորյանը, իսկ 2004 թվականին Լինդան իր “Атака” սկավառակի ձայնագրության համար հրավիրում է հայազգի ջութակահար Ռաֆիկ Հակոբյանին, ով հիանալի կերպով կատարում է ջութակի բոլոր պարտիաները։

2005թ.-ին Լինդան հանդիպում է աշխարհահռչակ երաժիշտ, արմատներով հույն Ստեֆանոս Կորկոլիսին, ով աշխատել է Միլեն Ֆարմերի, Մետալիկայի, Դեսպինա Վանդիի, Դեմիս Ռուսոսի, Սակիս Ռուվասի, Նանա Մուսկուրիի հետ և այլն։ Ստեֆանոսը, ով հանդիսանում է հատուկ օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների համար հրավիրված երաժիշտ, հրապուրվում է Լինդայի արվեստով, և 2006 թվականին նրանք ձայնագրում են “АлеАда” սկավառակը, որում դուդուկով հանդես է գալիս հայազգի Արամ Սետոբյանը։ Դուդուկահարի սքանչելի կատարումները յուրովի են զարդարում Լինդայի և Ստեֆանոսի կողմից գրված մեղեդիները։ Այս CD-ն մեծ փառքի է հասնում Հունաստանում` ձեռք բերելով «Ոսկե սկավառակ» տիտղոսը, իսկ նոր երգերը դառնում են հիթեր ինչպես Հունաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում։ Հունական հեռուստաալիքների համար Լինդան դառնում է խիստ պահանջարկ ունեցող երգչուհի, իսկ հետո Լինդան Ստեֆանոսի հետ մեկտեղ ձայնագրում է “Den Ksehno”, երգը, ինչը թարգմանաբար նշանակում է «Մի՛ մոռացիր»։ Երգը նվիրված է կիպրոսցիներին, իսկ երգի իմաստն այն ցավն է, որով ողողված է կիպրոսցիների ոգին, քանի որ, ինչպես հայտնի է, միայն հայ ազգը չի, որ մեծ կորուստ է ապրել թուրքերի՝ ուրիշի հայրենիքը յուրացնելու «խասյաթից»։

Այս յուրօրինակ երգչուհին ամեն անգամ կարողանում է զարմացնել իր երկրպագուին. ոճային փոփոխություններն ուղղակի ապշեցնում ու անընդհատ բորբոքում են վերջիններիս հետաքրքասիրությունը։ Եվ ասյպես, 2008թ.-ին լույս է տեսնում “Sкор-Пионы” ձայնասկավառակը։ Լինդան դառնում է ավելի էքստրեմալ, իսկ նրա երաժշտությունը' ավելի ծանր, ռոքային։ Նոր կերպարի հիման վրա նկարահանած ֆոտոների հեղինակ է դառնում հայազգի, Մոսկվայում բավականին ճանաչում ունեցող լուսանկարիչ Արամ Բաղդասարյանը։

Լինդան անցնում է արձակուրդի՝ ավելի շուտ՝ նոր երաժշտական որոնումների։ Նա իր պրոդյուսեր Ս. Կորկոլիսի հետ մեկնում է Հունաստան, և 4 տարի նրանից լուրեր չենք ունենում։ Եվ միայն 2011 թ.-ին Լինդան կրկին անսպասելիորեն հայտնվում է՝ հայտարարելով մի նոր պրոյեկտի մասին, որի անվանումն է “Bloody Faeries”։ Սա մի խելահեղ նախագիծ է, որի հիմքում ընկած են համաշխարհային դասականներ Շեքսպիրի «Լեդի Մակբեթ»-ը, Բուլգակովի «Մարգարիտա»-ն, Օսկար Ուայլդի «Սալոմե»-ն, Վիկտոր Հյուգոյի «Թշվառները», Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և այլն… 2012 թ.-ին Լինդան հայտարարում է Ռուսաստանով և ԱՊՀ երկրներով իր համերգային շրջագայության սկիզբի մասին։ Խենթացած երկպագուներն իրենց կուռքի ետևից մի քաղաքից մյուսն են գնում…

2012 թ.-ի աշնանը լույս է տեսնում Լինդայի և Ստեֆանոսի “Acoustics by Bloody Faeries” ձայնասկավառակը` բաղկացած հին ու նոր երգերի թարմ մշակումներից։ Այս անգամ նույնպես նոր գլուխգործոցում հայկական տարրը անմասն չմնաց, ինչին մասնակից լինելու բախտավորություն ունեցա նաև ինքս. մենք ունկնդիրը դարձանք բոլորին շատ հայտնի “Ворона” երգի փոփոխված տարբերակին՝ հագեցած հայկական զուռնայով և դհոլով, “Боль” և “Ой Да” երգերին՝ հայազգի Տիգրան Սարգսյանի դուդուկի և վոկալի հիանալի մասնակցությամբ, “Я украду” երգի փոփոխված տարբերակին՝ իմ կողմից Լինտային նվիրված բրազիլական «Pau de chuva» կոչվող երաժշտական գործիքի մասնակցությամբ, որի հետ կապված Լինդան ձայնասկավառակի ներդիրում զետեղեց ինձ անչափ ուրախություն պատճառող բառերը. “Thanks for Arthur Haroyan for his amazing rain sound”։

Հուսով ենք կրկին Լինդային տեսնել Հայաստանում և վայելել տաղանդավոր արտիստուհու այսքան հայկական մշակույթով լի արվեստը։

Պատրաստեց Արթուր Հարոյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին
Ամենադիտված