Լիբիայում ձերբակալվել են քրիստոնյա միսիոներներ
ԱՐԽԻՎ
Լիբիայում ձերբակալվել են 4 օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր փորձում էին քրիստոնեություն քարոզել երկրում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Նրանք ձերբակալվել են հրատարակչությունում, որտեղ տպագրում էին հազարավոր քրիստոնեական գրքեր»,-հայտնել է ազգային անվտանգության խոսնակ Բին Հմեյդը և ավելացրել, որ Լիբիան 100%-ով մահմեդական երկիր է և քրիստոնեության տարածումը սպառնալիք է ազգային անվտանգության համար:
Քրիստոնեական միսիոներները եղել են Եգիպտոսի, Հարավային Աֆրիկայի, Կորեայի և Շվեդիայի քաղաքացիներ, և նրանց մոտ հայտնաբերել են ԱՄՆ-ի անձնագիր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)