Բարաք Օբաման միգրանտների կարգավիճակի օրինականացման համար տրամադրում է 8 տարի
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, որի համաձայն՝ անօրինական միգրանտներին կտրամադրվի 8 տարի օրինական կարգավիճակ ստանալու համար, եթե վերջիններս սովորեն անգլերեն և հետևեն մնացած պահանջներին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարեով USA Today պարբերականին:
Բացի այդ, նոր նախագիծը հնարավորություն է տալիս միգրանտներին դիմում ներկայացնել նոր ստեղծված վիզայի համար, որը կոչվում է «Ապագա օրինական միգրանտ» և հնարավորություն կտա ձեռք բերել ապահովագրություն: Համաձայն նախագծի՝ օրինական կարգավիճակ կարող են ստանալ ոչ միայն մեկնածները, այլև նրանց կանայք և երեխաները:
Նոր վիզա ստանալու համար միգրանտները պետք է քրեական անցյալ չունենան և տրամադրեն կենսաչափական տվյալներ: Այս վիզան հնարավորություն կտա միգրանտներին աշխատել 4 տարի, ինչից հետո նրանք կարող են կրկին դիմում ներկայացնել և երկարաձգել վիզան:
Այս նախագծի համաձայն՝ 8 տարի հետո միգրանտները կարող են դիմել Գրին քարտի համար, սակայն վերջինս ստանալու համար նրանք ստիպված են լինելու սովորել անգլերեն, ԱՄՆ-ի պատմություն և վճարել հարկերը:
Սպիտակ տան հետ զուգահեռ օրինագիծ են մշակում նաև Կոնգրեսի 2 պալատները, սակայն այդ քննարկումները բարդանում են պատգամավորների միջև եղած տարաձայնությունների պատճառով: Եթե Կոնգրեսը չկարողանա մշակել նախագիծ, ապա Օբամայի կառավարությունը կներկայացնի իր օրինագիծը հաստատելու համար:
Նշենք, որ ԱՄՆ-ում ապրում է շուրջ 11 մլն անօրինական միգրանտ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)