Լախդար Բրահիմին խաղաղ բանակցությունների կոչ է արել
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի և Արաբական Լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին կոչ է արել Սիրիայի ընդդիմադիր գործիչների «հատուկ պատվիրակության» հետ բանակցություններ սկսել, որը տեղի կունենա եվրոպական պետություններից մեկում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ընդդիմադիր գործիչ Մուազ ալ Խաթիբի նախաձեռնությունը մարտահրավեր է սիրիական կառավարությանը, որը շարունակաբար նշում է, որ կողմ է բանակցություններին և ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»,- նշել է Բրահիմին Կահիրեում Արաբական Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Էլ Արաբիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Միևնույն ժամանակ Էլ Արաբին նշել է, որ պատրաստվում է մեկնել Ռուսաստան՝ չորեքշաբթի օրը: Նշենք, որ այս ամսվա վերջում Մոսկվա է մեկնելու նաև Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալեմը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ