Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան Մերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է 

«Գեներալի աղջկա» «ամուսինը» իրականում որդի ունի

Հասարակություն

«Գեներալի աղջիկը» սերիալից հեռուստադիտողին հայտնի Արմանը՝ Արամ Մանուկյանը, զրուցել է ArmStar.am–ի հետ, պատմել է իր մասնագիտության, ֆիլմում հայտնվելու, կնոջ և որդու մասին:

Արամ, չնայած ֆիլմում Ձեր շատ համոզիչ կերպարին, պարզվում է՝ մասնագիտությամբ պարող եք. ինչպե՞ս հայտնվեցիք «Գեներալի աղջիկը» սերիալում:

-Սերիալում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանից: Այն չմերժեցի, չնայած հենց առաջարկը ստանալու օրը մեկնում էի Մոսկվա, որտեղ իմ պարային համույթը՝ «Inter Dance»-ը, պետք է մասնակցեր ''Երևանի օրը Մոսկվայում'' միջոցառմանը: Ստացվում էր այնպես, որ իմ բացակայությունը խոչընդոտում էր նկարահանման աշխատանքներին: Ուստի արդեն պարզ էր՝ չեմ կարողանա աշխատել ֆիլմում: Սակայն Մոսկվայում տեղեկացա, որ վերադառնալուս օրը ես նկարահանման եմ: Օդանավակայանում արդեն զբաղված էի սցենար սովորելով:

Այլ սերիալներում նկարահանվե՞լ եք, և եղե՞լ են առաջարկներ, որոնք մերժել եք:

- Շատ առաջարկներ եմ մերժել, որովհետև ինձ համար մեծ նշանակություն ունի թե ով է հրավիրողը, և ինչ որակ ունի տվյալ աշխատանքը: Բավականին երկար ժամանակ նկարահանվել եմ «Կյանքի Գինը» հեռուստասերիալում: Փորձում էի համատեղել պարն ու կինոն, սակայն եկավ մի ժամանակ, երբ ես ստիպված էի կանգնել ընտրության առաջ: Երկու աշխատանքներն էլ շատ ժամանակատար էին, և ես ընտրեցի պարն ու շարունակեցի պարել ''Բարեկամություն'' համույթում:

Այսօր կրկին նկարահանվում եք սերիալում, հիմա կարողանու՞մ եք համատեղել, արդյո՞ք չի տուժում բուն մասնագիտությունը:

Իմ բուն մասնագիտությամբ զբաղվում եմ. ես իմ շատ լավ ընկերների՝ Ասատուր Քալաշյանի և Կարեն Խաչատրյանի հետ հիմնեցի ''Inter Dance'' պարային համույթը,- ArmStar.am-ի հետ կիսվեց Արամը: Ճիշտ եք, նկարահանումները շատ ժամանակ են խլում ինձնից, և լինում են դեպքեր, որ չեմ կարողանում ներկա գտնվել համույթի փորձերին, սակայն վստահ եմ, որ դրանից ինչ-որ բան չի փոխվում, որովհետև ընկերներս միշտ այնտեղ են: Նշեմ նաև, որ շատ հազվադեպ եմ հիմա պարում, քանի որ իմ աշխատանքը համույթը տնօրինելն է, չնայած, հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ նորից կպարեմ բեմում և պարային ծրագրով կներկայանամ արվեստասեր հասարակությանը:

Խոսենք հենց Ձեզնից: Որտե՞ղ եք սովորել և ինչո՞վ եք զբաղվում այժմ: /բացի դերասանությունից/

-Սովորել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժնում: 11 տարի պարել եմ ''Բարեկամություն'' պետական համույթում: Իմ վերջին մենահամերգը անսամբլի հետ եղել է որդուս ծնվելու օրը: ''Բարեկամություն''-ից դուրս գալով՝ չեմ դադարել պարով զբաղվել. այդ ժամանակ արդեն հիմնել էի ''Inter Dance''-ը:
Այժմ զբաղվում եմ համույթի գործերով, կազմակերպում միջոցառումներ:

Համակրելի հայտնի երիտասարդները միշտ էլ ուշադրության են արժանանում հակառակ սեռի կողմից: Ինչպե՞ս է դրան վերաբերվում Ձեր կինը: Եվ արդյո՞ք այդ ուշադրությունը չի ազդում Ձեր ընտանեկան մթնոլորտի վրա:

- Դե, բնականաբար, նման դեպքեր լինում են: Ես էլ աշխատում եմ սիրալիր լինել բոլորի հետ: Կինս խելացի է և շատ ըմբռնումով է մոտենում այս հարցին: Եվ դա ոչ մի կերպ չի կարող ազդել մեր ընտանեկան մթնոլորտի վրա, քանի որ մեր ընտանիքը հիմնված է սիրո և փոխադարձ հարգանքի վրա, ինչի համար շատ շնորհակալ եմ կնոջս և որդուս,- ArmStar.am-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանը:

Ունեք նաև որդի… քանի՞ տարեկան է: Ի՞նչ ընդհանուր հետաքրքրություններ ունեք միասին:

-Որդիս՝ Անրին, 2 տարեկան 4 ամսեկան է: Շատ խելացի և զարգացած է իր տարիքի համար: Արդեն զգացվում է նրա սերը դեպի երաժշտությունն ու պարը: Կարծում եմ, որ հենց արվեստն է մեր ընդհանուր հետաքրքրությունը:

Հասարակության մի մասը սովորաբար նույնացնում է և չի տարբերում սերիալային կերպարն իրականից: Ի՞նչ տարօրինակ կամ զվարճալի դեպքեր են եղել Ձեզ հետ:

- Հեռուստադիտողները շատ ծանր են տանում Նարեի ու Արմանի բաժանվելը և իրենց դաստիարակչական խոսքերով փորձում են խորհուրդներ տալ ինձ, թե ինչպես արժանանամ Նարեի ներմանը, նորից միանամ ու ամուր ընտանիք կազմեմ:

Որքան էլ փորձում եմ բացատրել մարդկանց , որ նրանք ընդամենը սերիալային կերպարներ են, միևնույն է, մարդիկ շարունակում են անհանգստանալ նրանց հարաբերությունների համար: Նաև զվարճալի է, երբ մարդիկ մոտենում են' ասելով, թե կարող ես ինչ-ինչ հարցերով դիմել գեներալ աներոջդ:

Իսկ զրույցի վերջում, մեր այսօրվա հերոսն ArmStar.am-ի միջոցով իր խոսքն ուղղեց հանրությանը:

-Ես բնականաբար հասկանում և ըմբռնումով եմ մոտենում այս երևույթին: Ինձ վրա դա ինչ-որ կերպ չի անդրադառնում, քանի որ ես Արամ Մանուկյանն եմ, այլ ոչ Արման Վարդանյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին
Ամենադիտված