Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան Մերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է 

Հայ աղջիկներն ու կանայք այսօր շատ ավելի լավ են դիմահարդարվում

Հասարակություն

Արդեն հինգ տարի գոյություն ունեցող Make-up Studio-ի հիմնադիր տնօրեն Հրանուշ Եղոյանը, 14 տարի է, զբաղվում է պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ: Նա Հայաստանում իրականացնում է համաշխարհային OMS ասոցիացիայի կողմից հաստատված դիմահարդարման ուսուցման իր ծրագիրը և փորձում է գիտելիքները փոխանցել մյուսներին:

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասը տարբեր երեկույթներին, համերգներին, տեսահոլովակների նկարահանումներին հանդես են գալիս հենց Հրանուշի ստուդիայի մասնագետների կողմից արված դիմահարդարմամբ:

Նշենք նաև, որ վերջերս Kivera Naynomis բրենդի վալենտինյան նոր ֆոտոնախագծում ներկայացված բոլոր արտիստների դիմահարդարումը կրկին Make-up Studio-ինն էր:

- Հրանուշ, make-up-ը ևս հետևո՞ւմ է նորաձևության տենդենցներին։

- Այո, իհարկե։ Ինչպես նորաձևության, այնպես էլ make-up-ի տենդենցները տարին չորս անգամ փոփոխության են ենթարկվում։ Իհարկե, կան տենդենցներ, որոնք տարիներով պահպանվում են և համարվում են կլասիկա։ Դիմահարդարման հայտնի բրենդերը տարվա ընթացքում ներկայացնում են իրենց հավաքածուները, այսպես ասած, առաջարկում են իրենց Look-ը, որին շատ մարդիկ հավանություն են տալիս և հետևում։

- Դուք make-up անելիս ի՞նչն եք կարևորում' նորաձևության տենդենցնե՞րը, թե՞ տվյալ մարդու դիմագծերին համապատասխան դիմահարդարում անելը։

- Եթե անձը նոր է սկսում մեզ մոտ հաճախել, մենք ձգտում են պահպանել նրա բնական տվյալները և գրագետ ձևով ընդգծել դրանք։ Ունենք նաև այնպիսի հաճախորդներ, ովքեր մշտապես մեզ մոտ են գալիս, և նրանց մենք կարողանում ենք առաջարկել նորաձև մեյք-ափեր։ Նորեկ հաճախորդներին նորաձևության տենդենցները, հնարավոր է՝ վանեն, քանի որ, ի վերջո, դիմահարդարումը մի փոքր ինտիմ գործընթաց է։

- Ձեզ դիմո՞ւմ են Faceart անելու համար։

- Faceart-ի տարրեր գործածվում են հատուկ միջոցառումների, նկարահանումների դեպքում, երբ արտիստին պետք է ներկայացնել այս կամ այն կերպարում։ Օգտագործվում են նաև տարբեր մրցույթների ժամանակ, բայց առօրյայում նման դեպքեր չեն լինում։

- Եթե անդրադառնանք հայ աղջիկների և կանանց առօրյա դիմահարդարմանը, ի՞նչ կնկատենք։ Ինչպիսի՞ կոպիտ սխալներ են թույլ տրվում։

- Ես միշտ փորձում եմ քննադատությունից զերծ մնալ և ավելի շատ լավն եմ տեսնում, քան վատը։ 14 տարի է՝ զբաղվում եմ պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ և նկատում եմ, որ մեծ արագությամբ տեղի են ունենում դրական փոփոխությունները։ Հայ աղջիկներն ու կանայք այսօր շատ ավելի լավ են դիմահարդարվում, քան տարիներ առաջ։ Եթե անդրադառնանք սխալներին, ես միշտ ասում եմ' առօրյայում ձգտեք չդիմահարդարվել, քան դիմահարդարվել։ Մաշկի խնամելուն շատ ավելի մեծ տեղ եմ հատկացնում, քանի դեկորատիվ միջոցներին։ 20-25 տարեկան երիտասարդները պետք է ընդգծեն իրենց դեմքի առավելագույնը երկու էլեմենտը, օրինակ' թարթիչներն ու շրթունքը։ Երբ դեմքի ամեն էլեմենտն ընդգծվում է, գեղեցիկ չի լինում, և երեկոյան դիմահարդարմանն այլևս տեղ չի մնում։

- Նկատելի է, որ հայ աղջիկները միանման են դիմահարդարվում։ Ի՞նչ եք կարծում' ինչի՞ց է դա գալիս։

- Սա խոսում է անհատականության կորստի մասին։ Տեսեք' այսօր բոլորն ուզում են բաց գույնի շրթներկ օգտագործել, բայց դա բոլորին չի սազում։ Ինչքան էլ նորաձևությունը դա պահանջի, պետք է անպայման հաշվի առնես' դա քեզ գեղեցկացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Նորաձև և գեղեցիկ լինելն իրարից բարակ գծով անջատվում են։ Միշտ չէ, որ նորաձև լինելը գեղեցիկ է։ Նորաձևությունն այնքան արագ է փոփոխության ենթարկվում, որ, եթե նույնիսկ «սուր» նորաձև լինես, կարող է երկու օր հետո ինքդ քեզ ծիծաղելի թվաս: «Սուր» նորաձևությունից ես միշտ խուսափել եմ։

- Դուք աշխատում եք նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, դիմահարդարման առումով այստեղ իրավիճակն ինչպիսի՞ն է։

- Այո, կարող եմ ասել, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչների 90%-ի հետ աշխատում ենք (Նազենի Հովհաննիսյան, Քրիստինե Պեպելյան, Սոֆի Մխեյան, Էմմի, Իվետա Մուկուչյան, Լուսինե Թովմասյան, Լիլիթ Հովհաննիսյան, Արմինկա, Շուշան Պետրոսյան, Զարուհի Բաբայան, Հռիփսիմե Հակոբյան, Մայա և Սոֆյա Պողոսյաններ, Լուիզա Ներսիսյան…)։ Կրկին կարող եմ ասել, որ իրավիճակն այստեղ ևս բավականին լավ է, իսկ դա գալիս է նրանից, որ սկսել են մասնագետներին վստահել և չառարկել։ Եթե առաջ տեսահոլովակի նկարահանման ժամանակ ասում էին, թե այսպիսի-այնպիսի դիմահարդարում են ուզում, ապա այսօր դա բացակայում է։ Երբ արդեն իմանում ես տեսահոլովակի իմաստը, տեղանքը, որտեղ այն նկարահանվելու է, սյուժեն, հագուստը, սանրվածքը, քեզ համար էլ է պարզ դառնում, թե ինչպիսի դիմահարդարում է անհրաժեշտ։

- Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այսօր շատ հայ արտիստներ կրկնօրինակում են համաշխարհային մեծության աստղերի դիմահարդարումը։

- Շատ բարդ դիմահարդարում արտատպելը խոսում է պրոֆեսիոնալիզմի մասին։ Երբեմն մարդիկ զուգահեռներ են տանում և ասում, թե այս երգչուհին նման է սրան, նա' նրան, և այլն։ Կարծում եմ' եթե դիմահարդարումը գրագետ է արված, որևէ խնդիր չկա, իսկ վատ կրկնօրինակի դեպքում ես ինքս էլ դեմ եմ արտահայտվում։

- Այսօր Հայաստանում լավ դիմահարդարողներ կա՞ն։

- Նախ՝ պետք է ասեմ, որ ես ինքնուսույցներին չեմ սիրում։ Ես պատասխանատու եմ նրանց համար, ում ինքս եմ սովորեցրել։ Կարծում եմ' պրոֆեսիոնալները քիչ են։ Թող գլուխ գովալ չհնչի, բայց ես այստեղ հավաքել եմ պրոֆեսիոնալ և լավ մարդկանց, ովքեր երբեք չեն դադարի իրենց վրա աշխատել։ Ես մինչև այսօր սովորում եմ։

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ աղջիկներին։

- Խորհուրդ կտամ, որ աղջիկներն իրենց համար պատասխանատու օրերին դիմեն իսկական պրոֆեսիոնալներին, որ մի փոքր ափսոսանքով վերաբերվեն իրենց, խնամեն և սիրեն։

168.am 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին
Ամենադիտված