Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Դերենիկ Դեմիրճյան. Ոչ մի մարդուց չպետք է պահանջել գրել այնպես, որ ոչնչացվի իր պատկերը

Գիտություն և Մշակույթ

Դեմիրճյանի օրագրերը սկսվել են 1934 թվականից, հետո ընդհատվել ու վերսկսվել 1942-1955 թվականներին: Գրառումները հիմնականում իր «հիվանդության քմահաճ» խնդիրներին վերաբերող էջեր են, որ սերունդների համար կարող է անհետաքրքիր լինել … Սակայն օրագրերի առանձին էջերից հառնում է Դեմիրճյան ստեղծագործողի ինքնանկարը: Նրա դատողությունները գրականության, արվեստի հրատապ հարցերի մասին, որ անչափ շահեկան է գրականության պատմության համար:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Դերենիկ Դեմիրճյանի 1944 մայիսի (լույս 24) օրագրային գրառումը:

 Ամբողջ օրը և թե այս գիշեր, որքան ժամանակ կարողացել եմ, գրել եմ «Վարդանանքը»: Ներվային եմ դառել ծայր աստիճան:

Այսօր (երեկ) լրագրում կարդացի մահազդ «նշանավոր պրոլետարական գրող» Մադաթ Պետրոսյանի (1867-1944 - արձակագիր) մասին: Զարմանալի ժողովուրդ են. թե նշանավոր էր, կենդանության ժամանակ ասեին, ինքն էլ իմանար և ուրախանար: Կարծես վախենում էին, որ ինքը իմանար` սպասեցին, է՜ է՜…

Ի դեպ` օրագրերի, հուշագրերի, ինքնակենսագրությունների մասին: Այս բավական անախորժ օրագիրս, հարկ չկա կեղծավորելու, կընկնի մի օր սերունդի ձեռը: Վնաս չունի. թո՛ղ կարդան, թերևս նողկալով … Չգիտեմ, կհասկանա՞ն, թե ինչ է նշանակում հիվանդություն, որ մարդու ստիպում է զբաղվել այսպիսի ռեալիզմով: Կարծում եմ, որ հիվանդությունը նույնպես չեն հասկանա, ինչպես չեն հասկանում առողջությունը:

Սա մի կողմ: Միտս ընկան բազմաթիվ օրագիր-ինքնակենսագրականների մասին իրենց` հեղինակների և ընթերցող-քննադատների լուսաբանությունները: Ոմանց համարում են կեղծողներ, ծածկողներ, ճշմարտությունը ծռողներ, ոմանց` վարպետորեն լռողներ, և առհասարակ գնահատվում են անկեղծ, անխնա, «օբյեկտիվ» ինքնակենսագրությունները, օրագիրները: Պռոշյանը փորձել է «անկեղծ ու անաչառ» լինել … Ռուսսոն «անխնա» է …

Ես կարծում եմ, որ ոչ մի մարդուց չպետք է պահանջել գրել այնպես, որ ոչնչացվի իր պատկերը: Ոչ ոք չի կամենում այնքան ճշմարտապատում և անխնա օբյեկտիվ լինել, որ ինքը ներկայանա բարոյապես ոչնչի մեկը: Մեկը կարող է շատ առաջ գնալ իր անկեղծության, անխնայության, օբյեկտիվության մեջ: Կան օրինակներ: Բայց ոչ ոք չի ներկայացնի իրեն այնպես, որ իր հոռի և լավ կողմերի հաշվեկշռի մեջ հոռին գերակշռի: Դա ամենասրբազան իրավունքն է մարդու և ամենագեղեցիկ հատկությունը: Ով փորձ կանի այնպիսի ստոր ու այլանդակ դուրս բերել իրեն, որ վերջնական հաշվով իր եսը ոչնչանա հասարակության առաջ` նա կատարում է հոգեկան ինքնասպանություն: Ամեն մարդ, անգամ ոճրագործը, կեղծավորը, դավաճանը, բռնակալը, հիմարը և այլն, նախ` իրան համարում է վերջնական հաշվով լավ մարդ: Նա ունի իր գործերի մասին յուրատեսակ արդարացում: Նա իր շրջապատը տեսնում է իր կրքերի, իր կարծիքի, իր արդարադատության, իր մղումների ակնոցով և իր տեսած աշխարհի և իր հարաբերության մեջ իր տեսակետն ու նպատակահարմարը: Չպետք է մարդուն, ով ուզում է լինի, ստիպել, որ նա ինքնիրեն ոտնատակ տա:

Մարդուն պետք է փոխել այլ կերպ:

Նյութը` Ք.Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված