BBC-ի աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են հայտարարել
Աշխարհ
Երկուշաբթի օրը BBC հեուստա-ռադիոընկերության աշխատակիցները գործադուլ են կազմակերպել` իրենց բողոքն արտահայտել հաստիքների կրճատման դեմ. հայտնում է Լրագրողների միության պաշտոնական կայքը:
BBC-ի ղեկավարությունը մտադիր է առաջիկա ամիսներին ծախսերի կրճատման նպատակով աշխատանքից ազատել շուրջ 2000 աշխատակցի:
Գործադուլը կազմակերպվելու է երկուշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 00.01-23.29 (04.01.03.59)-ին Լոնդոնում, Բիրմինգհեմում, Նոթինգհեմում, Օքսֆորդում, Քարդիֆում (Ուելս) Գլազգոյում (Շոտլանդիա) և այլ քաղաքներում:
Լրագրողները պահանջում են կրճատումներ չձեռնարկել կես տարվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում նրանք մտադիր են բանակցություններ վարել տնօրինության հետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)