Բաղդադում ահաբեկչության արդյունքում 37 մարդ է զոհվել
Աշխարհ
Կիրակի օրը Բաղդադում՝ շուկայում և հարակից առևտրական տարածքներում, ինչպես նաև քաղաքի արվարձաններում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ 130-ը:
Շիական զանգվածներով բնակեցված տարածքներում պայթել էր ականապատ մեքենան: Շիաներն ահաբեկչության հիմնական զոհերն են եղել:
Իրաքում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը դեռևս չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Նման ահաբեկչություններ Իրաքում շիական զանգվածների հանդեպ իրականացնում են սովորաբար Ալ Քաիդայի կողմից ֆինանսավորվող սուննի ծայրահեղականները:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան