Reuters-ի անդրադարձը ՀՀ նախագահական ընտրություններին
Հայաստան
Reuters գործակալությունն անդրադարձել է այսօր Հայաստանում տեղի ունեցող նախագահական ընտրություններին` նշելով, որ հավանական է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը, քանի որ մարդիկ կողմնակից են երկրում կայունության հաստատմանը:
Սարգսյանի օժանդակողները նշում են, որ ընտրությունները զերծ են բռնություններից, որոնք առկա էին 2008 թվականի ընտրություններին, երբ մահացավ 10 մարդ:
Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մարդիկ ակնկալում են, որ նախագահը կապահովի անվտանգություն երկրի համար, որի հիման վրա կարող են լուծել սոցիալ-տնտեսական և գործազրկության հետ կապված խնդիրները:
Սակայն երկրում դեռևս խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված 1990-ականներին ծագած Հայաստանի և Ադրբեջանի պատերազմից հետո:
ԵԽԽՎ դիտորդները նշել են, որ հունվարին Հայաստան այցելության ժամանակ հայտնաբերել են ժողովրդի կողմից հետաքրքրության պակաս և անվստահություն ընտրական պրոցեսների հետ կապված:
«Մեծ անհանգստություն է առաջացնում այն հանգամանքը, որ գլխավոր կուսակցությունները չեն մասնակցում ընտրություններին, քանի որ չեն վստահում ընտրությունների արդյունքներին»,-նշել են նրանք:


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ