«Ալ Քաիդա»-ն իր վրա է վերցրել Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը
Աշխարհ
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության իրաքյան ստորաբաժանումներից մեկն իր վրա է վերցրել պատասխանատվությունն Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և արվարձանում տեղի ունեցած ահաբեկչությունների համար, որոնց հետևանքով զոհվել էր 37 մարդ. երկուշաբթի օրը հայտնում է AFP-ն: Ըստ գործակալության տվյալների՝ «Իրաքի իսլամական հանրապետություն» խմբավորումն ահաբեկչությունների շարքը կազմակերպել էր՝ ի պատասխան շիա կառավարության գործողությունների, որոնք, ըստ ծայրահեղականների, ոտնահարում են երկրում բնակվող սուննիների իրավունքները:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Բաղդադում՝ շուկայում և հարակից առևտրական տարածքներում, ինչպես նաև քաղաքի արվարձաններում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել էր 37 մարդ, վիրավորվել՝ 130-ը: Շիական զանգվածներով բնակեցված տարածքներում պայթել էր ականապատ մեքենան:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան