Ինդոնեզիայում սողանքի հետևանքով 15 մարդ է զոհվել
Աշխարհ
Ինդոնեզիաի հյուսիսում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի ժամանակ 15 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մի քանի հազար բնակիչ տարհանվել է վտանգավոր գոտուց: Հյուսիսային Սուլավեսի գավառի ոստիկանության պետ Դիկի Աթաթոյը հայտնել է, որ 14 զոհվածների մարմինները հայտնաբերվել են իրենց տների փլատակներից, մեկի դին՝ գետի միջից:
Ոստիկանապետի խոսքերով՝ տուժած ճանապարհների պատճառով չի հաջողվել անհրաժեշտ տեխնիկան տեղ հասցնել, և փրկարարները ստիպված են եղել ձեռքերով բացել փլատակները: Վերջին օրերի ընթացքում շարունակվող սեզոնային անձրևներն ու փոթորիկը ծովում դարձել էին տեղի գետերի ջրի մակարդակի բարձրացման պատճառ: Ինչպես նշել է Աթաթոյը, տուժած թաղամասերից տարհանվել է մոտ 8000 մարդ: Տարերքը հարված է հասցրել մոտ 1000 բնակելի շենքի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)