Սիրիական ընդդիմություն. «Հըզբոլլահ»-ը լայնամասշտաբ պատերազմ է հայտարարել մեր դեմ
Մերձավոր Արևելք
Սիրիական ընդդիմությունն այսօր առավոտյան հայտարարել է, որ «Հըզբոլլահ»-ի հարյուրավոր զինյալներ ներխուժել են Սիրիայի տարածք և մարտեր են տանում ապստամբների զինված խմբավորումների դեմ Հոմս քաղաքի մերձակայքում:
«Հըզբոլլահ»-ի առաջնորդները հայտարարել են մեր դեմ բաց պատերազմի մասին, և մենք ընդունում ենք այդ մարտահրավերը»,-ասել է սիրիական ընդդիմության դաշտային հրամանատարներից մեկը «Սկանյուս» հեռուստաընկերության արաբական խմբագրության թղթակիցներից մեկին տված հարցազրույցում: Իր հերթին «Հըզբոլլահ»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է այն մասին, որ այդ խմբավորման զինյալները «իրենց պաշտպանության տակ են առել» շիա գյուղերի բնակիչներին Հոմսի մերձակայքում, որտեղ հիմնականում Լիբանանի բնակիչներ են բնակվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ