Ոստիկանություն ստացվել է 88 հաղորդում
Հայաստան
Մինչև ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը ՀՀ ոստիկանություն ստացվել է 88 հաղորդում: Այս մասին այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ այդ հաղորդումներից 27 հաղորդումներն արդեն իսկ քննարկվել են ոստիկանությունում և դրանց տրվել է վերջնական ընթացք:
«27 դեպքով արդեն իսկ կայացվել են որոշումներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոնցից 3-ով մերժվել է քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառով, իսկ 24-ը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Դեռևս 61 դեպք քննարկման ընթացքում է և այդ ուղղությամբ շարունակվում է նյութերի նախապատրաստումը»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ հարուցված քրեական գործեր ոստիկանության վարույթում չկան:
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի խոսքերով՝ ստացված հաղորդումներից 56-ը վերաբերում են ընտրակաշառքներին, մնացածը՝ այլ իրավախախտումների` կապված պաստառները պոկելու և այլնի հետ:
Նա նշեց նաև, որ այս պահին ևս կան ստացված հաղորդումներ, որոնք ուսումնասիրության փուլում են:


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ