Կոսովոն վճռական է տրամադրված ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում
Աշխարհ
Կոսովոյի նախագահ Ատիֆետե Յախյագան հայտարարել է, որ Կոսովոն վճռական է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Նման հայտարարություն Յախյագան արել է Պրիշտինայում, որտեղ կիրակի օրը նշում էին Սերբիայից նախկին ինքնավար շրջանին անջատման տարելիցը:
Նախագահի խոսքերով՝ Կոսովոյի իշխանությունը «նոր գլուխ է սկսել պատմության մեջ՝ փոխըմբռնման, խաղաղության, համագործակցության և փոխադարձ հարգանքի գլուխ»:
Նշենք, որ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի իշխանությունները միակողմանի կարգով ԱՄՆ-ի և ԵՄ-ի մի շարք երկրների աջակցությամբ հռչակեցին անկախությունը Սերբիայից և ինքնիշխան Կոսովոյի Հանրապետության ձևավորման մասին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)