Իսրայելը թույլ է տալիս սիրիացիներին հատել սահմանը «բացառիկ հանգամանքների» դեպքում
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ սիրիացի փախստականներին հատել Իսրայելի սահմանը կթույլատրվի միայն «բացառիկ հանգամանքների» առկայության դեպքում: Այս պարզաբանումն արվեց այն բանի հետո, երբ շաբաթ օրը՝ փետրվարի 16-ին, 7 վիրավոր սիրիացու թույլ տվեցին հատել հարևան երկրի սահմանը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Վիրավոր սիրիացիները հատել էին Իսրայելի սահմանը Գոլանի բարձունքների հատվածում: Նրանցից մեկը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, մնացած 6 սիրիացու վիճակն այդքան էլ ծանր չէր. հայտնում է Agence France-Presse-ը: Սիրիացիները տեղափոխվել էին Ցֆատ քաղաքի հիվանդանոց: Դեռ հայտնի չէ՝ հակամարտող որ կողմին են պատկանում վիրավորները՝ Ասադի կողմնակիցների, ապստամբների, թե՝ խաղաղ բնակիչների: Նրանց անունները ևս չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)