Մաքքեյնը կարծում է, որ Չակ Հեյգելին կհաստատեն ՊՆ ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ
ԱՄՆ-ի ամենազդեցիկ սենատորներից մեկը կանխատեսում է, որ Սենատն ի վերջո կհաստատի Չակ Հեյգելի թեկնածությունն ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարի պաշտոնում: Անցած շաբաթ հանրապետականները Սենատում հաջողությամբ արգելափակեցին իրենց նախկին գործընկերոջ թեկնածության համար քվեարկությունը: Եվ քանի որ անցած շաբաթ սենատորները հանգստանում էին, նախկին հանրապետական սենատորի թեկնածությունը մնում է օդում: Սակայն հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, որի նախաձեռնությամբ էլ հետաձգվում է պաշտպանության նոր նախարարի թեկնածության քվեարկությունը, նշում է, որ այս շաբաթ, երբ Սենատը վերսկսի աշխատանքը, հարցը կլուծվի:
«Նրան կհաստատեն: Երբ մենք վերադառնանք աշխատանքի, կքվեարկենք, և ես վստահ եմ, որ, ամենայն հավանականությամբ, Հեյգելը կստանա բավարար ձայներ պաշտպանության նախարարի պաշտոնին հաստատվելու համար»:
Նշենք, որ Մաքքեյնը ելույթ էր ունեցել NBC հեռուստաընկերության Meet the Press հաղորդաշարի ժամանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)