Ուգո Չավեսը վերադարձել է Վենեսուելա
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր թվիթերյան էջում հայտարարել է Կուբայում ընթացող իր բուժման կուրսից հետո հայրենիք վերադառնալու մասին: Նա նշել է, որ թերապիայի կուրսը շարունակելու է հայրենիքում:
Չավեսը շնորհակալություն է հայտնել Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյին և Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյին ցուցաբերած աջակցության համար: Սա նոյեմբերի 1-ից հետո Չավեսի առաջին պաշտոնական հայտարարությունն է Թվիթերում: Նախորդ շաբաթ վենեսուելական թերթերը հրապարակել էին արդեն առողջացող Չավեսի ժպտացող լուսանկարները:
2012-ի աշնանը Վենեսուելայի նախագահ վերընտրված Ուգո Չավեսը չարորակ քաղցկեղի դեմ բուժում էր ստանում Կուբայի մայրաքաղաք Հավանայում:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան