Վարդան Ղուկասյանի որդին մարդ է ծեծել և օդ կրակել
Հասարակություն
Ըստ տեղեկությունների՝ քիչ առաջ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը հերթական սկանդալային քայլն է արել: Նա ծեծի է ենթարկել Գյումրիի Գ. Նժդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարևանությամբ իրենց կողմից ապօրինի կառուցվող գազալցակայանի բանվորներին:
Ըստ Lragir.am-ի՝ բանն այն է, որ գազալցակայանի կառուցումն արգելված է քաղաքապետարանի կողմից. իսկ Սպարտակը որոշել է արագ ավարտին հասցնել այն, քանզի և՛ ոստիկանությունը, և՛ քաղաքապետարանը զբաղված են ընտրություններով, իսկ բանվորները հրաժարվել են գործ անել, քանզի նրանց մի քանի անգամ արդեն տարել են ոստիկանություն:
Ականատեսների վկայությամբ՝ Սպարտակ Ղուկասյանը քիչ առաջ օդ է կրակել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը