Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն կերկարաձգվի
ԱՐԽԻՎ
Եվրամիության խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակում այսօր երկարաձգելու է Սիրիա զինամթերք մատակարարելու էմբարգոն, որի գործողության ժամկետը կարող է ավարտվել փետրվարի վերջին: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է խորհրդարանի աղբյուրը:
Եվրամիության խորհրդի երկրների միջև դեռևս համաձայնության չկա պատժամիջոցների ռեժիմի փոփոխության մասին:
Եվրամիության մի շարք պետություններ, այդ թվում՝ նաև Մեծ Բրիտանիան, կողմ են էմբարգոյի փոփոխությանը, որպեսզի հնարավորություն ունենան ռազմական օժանդակություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին: Իսկ Գերմանիան, Բելգիան և այլ արևմտաեվրոպական պետություններ զենքի մատակարարման էմբարգոյի դադարեցումը համարում են «անբարոյական»:
«Անհրաժեշտ է վերամշակել էմբարգոյի ռեժիմը, որպեսզի հնարավորություն ունենանք ավելի մեծ օժանդակություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին, ինչը հնարավորություն կտա նրանց Սիրիայի բնակչության կյանքն ավելի արդյունավետ փրկել»,-այսպես է ձևակերպել Բրիտանիայի դիրքորոշումը ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը, ավելացնելով, որ ամեն ինչ պետք է արվի, որ զենքը չընկնի էքստրեմիստների ձեռքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)