Չինաստանում փակել են զբոսաշրջիկներից գումար շորթած տաճարները
Աշխարհ
Չինական իշխանությունները հետ են վերցրել Ուտայշան լեռան վրա գտնվող 2 տաճարների արտոնագրերը և ձերբակալել են 6 մարդու, որոնք մեղադրվում են զբոսաշրջիկներին խաբելու և խարդախությամբ նվիրաբերության նպատակով գումար շորթելու համար. գրում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունները:
Ուտայշանի ղեկավարությունը փակել է 2 տաճարները, ուր անօրինական ճանապարհով զբոսաշրջիկներից գումար են հավաքել:
Պարզվել է, որ տաճարների ղեկավարությունը կեղծ վանականների էր վարձում, ովքեր քարոզում էին զբոսաշրջիկներին գնել անուշաբույր նյութեր, ինչպես նաև դրդում էին խոշոր չափի գումար վճարել կրոնական արարողությունների համար:
Անցյալ տարի երկրի իշխանություններն արգելել էին տեղերում կրոնական սպեկուլյացիաների հետ կապված ցանկացած գործունեություն, որպեսզի կանխարգելեն կրոնական կենտրոնները բիզնես ձեռնարկատիրությունների վերածելը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)