Ասադը նշել է, որ իրենք կարող են հաղթել Սիրիայի պատերազմում
ԱՐԽԻՎ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Լիբանան այցի ժամանակ նշել է, որ իր զորքերը կհաղթեն ապստամբներին, որոնք պայքարում են իրեն գահազրկելու համար: Այս մասին նշում է լիբանանյան պարբերական Աս Սաֆիրը:
Աս Սաֆիրը նաև հայտնել է, որ Ասադն ասել է լիբանանցի քաղաքական գործիչներին, որ Սիրիայում ապագան պատկանում է իր քաղաքական ճամբարին:
«Մենք համոզված ենք՝ կարող ենք հաղթել, մեր համոզմունքները հաստատվում են քաղաքական և ռազմական զարգացումներով,-նշել է Ասադը և ավելացրել,-դեռ շատ խնդիրներ կան, մենք դեռևս շատ բան ունենք անելու էքստրեմիստներին հաղթելու համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)