Թուրքիայում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև
ԱՐԽԻՎ
Թուրքիայում հարյուրավոր մարդիկ բախվել են ոստիկանության հետ երկուշաբթի օրը բանտի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ, որտեղ շուրջ 300 մարդ էր ձերբակալվել իշխանափոխություն կատարելու մեղադրանքով: Այս մասին նշում է Agence France Presse գործակալությունը:
Ոստիկանությունն օգտագործել է ջրանոթներ ցուցարարների ամբոխը ցրելու համար Թուրքիայի Սիլվիրի քաղաքում, որտեղ ձերբակալվածների բարեկամները ցանկանում էին անցնել անվտանգության բարիկադները:
275 մարդ 4 տարի ազատազրկման է ենթարկվել «ահաբեկչական» խմբավորում «Էրգենեկոնի» հետ կապ ունենալու մեղադրանքով, որոնք ցանկանում էին գահազրկել Թուրքիայի «Արդարադատություն և զարգացում» կուսակցությունից կազմված կառավարությունը:
Դատապարտվել էին ռազմական գործիչներ, բանակի պաշտոնյաներ, իրավաբաններ, լրագրողներ և ակադեմիկոսներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)