ՀՀ քաղաքացիները Նախագահ ընտրեցին
ԱՐԽԻՎ
Փետրվարի 18-ին Հայաստանում ՀՀ նախագահի ընտրություններ էին՝ 6-րդ նախագահական ընտրությունները անկախ Հայաստանի պատմության մեջ:
Առավոտյան ժամը 08.00-ից բացվել էին 41 ընտրատարածքների 1988 ընտրատեղամասեր, որոնք փակվեցին ուղիղ ժամը 20.00-ին:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ փետրվարի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 էր:
Ընտրությունների քվեարկությանն առավոտյան ժամը 08.00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է ՀՀ քաղաքացիներից 1.259.374-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 49.81%-ը:
Ընտրությունների արդյունքների մասին առաջին տեղեկատվությունը ԿԸՀ-ն կհաղորդի փետրվարի 19-ին՝ ժամը 00:00-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)