Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան Մերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է 

Իսկ դու ծանո՞թ ես կրծկալի պատմությանը (լուսանկարներ)

Հասարակություն

Որքան էլ նորաձևությունն անհավանական բաներ առաջարկի, որքան էլ ունիսեքս ոճի հագուստներ ստեղծվեն, կնոջ զգեստապահարանում կա մի բան, որ ստեղծման օրվանից հենց կնոջն է պատկանում: Հագուստի այդ տարրը կարող է նույնիսկ խելքահան անել տղամարդկանց, գրեթե անփոխարինելի է կանանց համար, ովքեր կարող են չափսոսալ գումարը, միայն թե ձեռք բերեն իրենց հավանած նրբաճաշակ, գայթակղիչ կրծկալը: Առաջարկում եմ միասին ծանոթանանք կանանց հագուստի անբաժանելի մաս փոքրիկ կրծկալի մեծ պատմությանը:

«Կրծկալամուտ»
2012թ.-ին Ինսբրուկի համալսարանի ավստրիացի հնագետները ավստրիական Լենգբերգ ամրոցում հայտնաբերեցին կնոջ ներքնազգեստ: Առաջին հայացքից այդ սովորական գտածոները իրականում ապշեցրին բոլորին, քանի որ ունեին շուրջ 500 տարվա հնություն: Մինչ օրս համարվում էր, որ կրծկալի պատմությունն ունի առավելագույնը 120 տարվա պատմություն: Բացի դրանից, ըստ մասնագետների, հայտնաբերված չորս կրծկալներն ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից նորաձևության պահանջներին:
Ստացվում է՝ առաջին տրեխները հագել են Հայաստանում, իսկ կրծկալը՝ Ավստրիայում, այն էլ այնպես, որ ոչ ոք չիմանար:
Սակայն սա դեռ ուսումնասիրության փուլում է, ուստի կրծկալի ծնունդը դեռ կվերագրենք 20-րդ դարին:

19-րդ դարում կանանց ներքնազգեստի պարտադիր «բաժին» էր սեղմիրանը՝ կորսետը: Դրա շնորհիվ բարձրացնում էին կուրծքը, ձգում գոտկատեղը և ընդգծում կոնքերը: Սեղմիրաններն իրենց ձևով նմանեցնում էին ավազե ժամացույցների: Սակայն գեղեցիկ արտաքինի հետ դրանք կնոջը զրկում էին շարժունակությունից, ազատությունից: Բացի դրանից՝ սեղմում էին թոքերը, կրծքերը, լյարդը… Նախորդ դարասկզբին այդ մասին սկսեցին բարձրաձայնել նաև բժիշկները, ու սեղմիրանի փոխարինող գտնելը դարձավ անհրաժեշտություն:
Կրծկալների ծնունդը համարվում է 1889թ., երբ ֆրանսիացի Հերմինե Կադոլը կորսետի իր արտադրամասում ստեղծեց կրծկալի նախատիպը: Ստեղծման պատմության հետ կապված գոյություն ունի մի լեգենդ, ըստ որի՝ Կադոլի հաճախորդուհիներից մեկը բողոքում է, որ սեղմիրանն իրեն խանգարում է թենիս խաղալիս: Ու Կադոլն առանց երկար մտածելու՝ հենց այդ պահին մկրատով կտրում է սեղմիրանի ներքևի մասը' առանց հասկանալու, որ ստեղծում է կանանց ներքնազգեստի նոր տեսակ:

Կրծկալների ձևավորման վերջին փուլն ընդունված է անվանել ռուսական: Այդ երկրից ԱՄՆ ներգաղթած Իդա Ռոզենտալն իր ամուսնու հետ ուսումնասիրում է կանանց կրծքերի մեծությունն ու ստեղծում կրծկալների հստակ չափսեր: Նրանք պատրաստում են նաև կերակրող մայրերի համար նախատեսված կրծկալներ:

Սեղմիրանի համեմատությամբ կրծկալն ուղղակի փրկօղակ էր ներքին օրգանների համար, սակայն ժամանակակից բժշկությունը երբեմն շատ վատ է արտահայտվում նաև այդ ներքնազգեստի մասին: Օրինակ՝ հավայան փորձագետները եկել են այն եզրահանգման, որ օրական 12 ժամից ավել կրծկալ հագնողներն ավելի քան 20 անգամ մեծացնում են կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Նրանք նաև ուշադրության են արժանացնում այն փաստը, որ աֆրիկյան և ասիական տարածաշրջանում կանանց մեջ ավելի հազվադեպ է գրանցվում կրծքագեղձի քաղցկեղ, քան կրծկալի սիրահարներ ամերիկացիների ու եվրոպացիների մեջ:

Դրան հակառակ՝ ամերիկացի փարձագետները համոզված են, որ կրծկալին հրաժարվել ուղղակի հնարավոր չէ, քանի դեռ ինչ-որ մեկը չի ստեղծել կրծկալների ՙիրավահաջորդին: Իսկ առանց կրծկալի կյանքն ունի ավելի շատ բացասական կողմեր: Բացի անհարմարությունից' կրծկալի չօգտագործումը կարող է կրծքերի դեֆորմացման պատճառ դառնալ: Հենց դրա համար էլ 2-րդ համարից մեծ կրծքեր ունեցողներին բժիշկները խորհուրդ են տալիս երբեք չհրաժարվել կրծկալի գործածությունից: Իսկ մարզասրահներում երկար ժամանակ անցկացնողներին անհրաժեշտ են հատուկ սպորտային կրծկալներ:

Աֆրիկյան «կրծքակապեր»

Դեռ 1847թ., երբ Պատեր Շուլմանն անցնում էր Արևելյան Աֆրիկայով, նկատեց, որ տեղի կանայք հատուկ թելերով կապում են կրծքերը: Տեղացիները բացատրեցին, որ նախկինում աշխատելիս կրծքերը շարժվում էին, ինչից էլ տղամարդիկ «բոցավառվում» էին, իսկ իրենք չեն ուզում ավելորդ խնդիրներ ունենալ:

Այդ օրվանից շատ ջրեր են հոսել, և կանայք իրենց զգեստապահարանն առանց դրա այսօր հավանաբար չեն էլ պատկերացնում: Ասում են' հենց միայն կրծկալը գրգռում է տղամարդկանց: Վերջերս կարդում էի դրա հետ կապված տարբեր հոգեբանների կարծիքներ. նրանք համոզված են, որ կրծկալի բացակայությունը նյարդայնացնում է տղամարդուն: Մեր ենթագիտակցության մեջ գրանցված է, որ այն կնոջ հագից հանելը հենց տղամարդկանցս մենաշնորհն է: Հետևաբար և ոչ ոք իրավունք չունի մեզ փոխարինել:

 

Կրծքերի նորաձևություն կամ ժամանակի ազդեցությունը կրծկալների վրա
20-րդ դարի սկզբին սեղմիրանը մոտ 10 տարվա համառ պայքարից հետո գահը զիջեց կրծկալին: Այդ օրից նորաձևության աթոռին գահակալել են ֆիզիկական տարբեր հատկանիշներով կրծկալներ:
20-րդ դարի 20-ականներին նորաձև էր համարվում «ա-լյա գաղսոն» ոճը: Նորաձև կինը պետք է ունենար տղայական սանրվածք և չունենար կուրծք: Անկուրծք մարմինն ապահովվում էր հատուկ ամուր կրծկալների շնորհիվ: Այդ ոճի այսօրվա ամենահայտնի կրողը Կիրա Նայթլին է:
50-ականներին գեղեցկության մարմնավորում դարձավ Մերիլին Մոնրոն, ով սկսեց հիշեցնել մարդ արարածիս, որ կինն ունի նաև կուրծք: Դրանից հետո նորաձևությունը սկսեց կենտրոնանալ մեծ կոնքերի ու փարթամ կրծքերի վրա: Այս փուլում էլ ստեղծվեցին կրծերը մեծացնող կրծկալները:
Կրծկալների 3-րդ դինաստիայի սկիզբը դրվեց 1970-ականներին: Այդ տարիներն իրենց հետ բերեցին սեքսուալ ազատություն: Վերջապես թույլատրվեց կանանց ներքնազգեստի գովազդը, որից հետո էլ Իվ Սեն Լորանը, Ջանի Վերսաչեն և այլոք սկսեցին մշակել կրծկալների իրենց հավաքածուները:

1994թ.-ին հանրությանը ներկայացվեց կրծքերը բարձրացնող «հրաշք կրծկալը»' Wonderbra-ն: Դրա շնորհիվ ընդունվեցին նաև սեքսուալության նոր չափանիշներ: Այն կանայք, ովքեր բնությունից չէին պարգևատրվել շքեղ կրծքերով, Wonderbra-յի շնորհիվ հնարավորություն ստացան բարձրացնել ու «կանչող» դարձնել դրանք:
Այսօր կրծկալը, բացի հարմարավետությունից, նաև սեքսուալության հոմանիշ է:



ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԿՐԾԿԱԼ
Ընդառաջ գնալով ամռան շոգերին' հետաքրքիր նորությամբ են հանդես գալիս կանանց ներքնազգեստներ արտադրող աշխարհի առաջատար ընկերություններից մի քանիսը: Օրինակ «Super Cool Bra»-ն ներկայացրել է կրծկալ, որը բաղկացած է գելային երկու բարձիկներից: Դրանք մինչև կրծկալի մեջ տեղադրվելը 2 ժամ պետք է պահվեն սառնարանում: Այս կրծկալների կապույտ և կարմիր երանգներովն արդեն հասանելի են ճապոնական խանութներում:
Զովացնող կրծկալներն ինքնատիպ են նաև իրենց բուրելու հատկությամբ. դրանք արձակում են անանուխի հոտ: Սակայն դրանց հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում: Եթե քեզ գելային բարձիկների սառնությունը չի բավարարում, ապա կարող ես գործի դնել կրծկալի փոքրիկ մղիչը, որը ջուր «կցանի» մարմնիդ վրա' պարգևելով իսկական շատրվանային էֆեկտ:
Ներքնազգեստի հեղինակները նպատակ ունեն նվազեցնել օդափոխիչների ծանրաբեռնվածությունը Ճապոնիայում: Չենք մոռանում, որ 2011-ի մարտին Ֆուկուսիմա ատոմակայանի վթարից հետո ամբողջ երկիրը շարունակում է մնալ էներգետիկ ճգնաժամի մեջ: Եվ քանի որ հսկա սենյակները հովացնելը հիմա բարդ խնդիր է դարձել, գիտնականները շարունակում են առաջարկել իրենց լուծումները, որպեսզի մարդկային պայմաններում «ապրեն» գոնե կրծքերը :)


Գինեսի գրքում գրանցված ամենաթանկ կրծկալը 12.5 միլիոն դոլար արժե: Այն առաջին անգամ' 2001թ. հանրությանն է ներկայացրել գերմանուհի մոդել Հայդի Կլումը: Դրանից հետո այս արժեքը կրկնվեց միայն 2005-ին: Ֆինանասատնտեսական ճգնաժամով պայմանավորված նվազեց նաև կրծկալների գինը: Վերջին տարիներին ամենահայտնին Ադրիանա Լիմայի 2 մլն դոլար արժողությամբ ադամանդապատ կրծկալն է:
2012-ի ամենահայտնի կրծկալը բրիտանացիներինն է. Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում ստեղծվել է ադամանդապատ RiTA կրծկալը: Այն ամբողջությամբ պատված էր 500 կարատանոց ադամանդներով: Թանկարժեք կրծկալի հեղինակները ոսկերչական ընկերություններից մեկի քառասուն աշխատողն են: RiTA ներքնազգեստը կշռում է 750 գ, որն աճուրդում վաճառվեց 1 մլն ԱՄՆ դոլարով:

Ժամանակակից մրցակցային շուկան առաջարկում է կրծկալների սահման չունեցող տեսականի' սկսած ամենաէժանագիններից մինչև մի ամբողջ կարողություն գնահատվողները, կրծքերն ամբողջությամբ գրկողներից մինչև լայն լանջաբացվածքի համար նախատեսվածները, անկուրծք արտաքին ունեցողներից մինչև հավելյալ չափ հաղորդողները, զովացնողներն ու տաքացնողները և այլն: Անգամ գոյություն ունեն բժիշկ-կրծկալներ: Դրանք մշտապես ստուգում են կրողի սրտի աշխատանքն ու ինտերնետային կապի միջոցով տվյալներ փոխանցում բժշկին: Սակայն այս բազմազանությունը երբեմն շփոթության մեջ է գցում «ոլորտում» նոր-նոր քայլեր կատարողներին, ովքեր ընտրում են իրենց մարմնին անհամապատասխան կրծկալներ: Իսկ սխալ ընտրված կրծկալը հետագայում հանգեցնում է շատ լուրջ բարդությունների:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին
Ամենադիտված