Մերի Մակարյանը` երեկվա իր «հարսանիքի» մասին
Հասարակություն
Մհերը երեկ իր «ֆեյսբուքյան» էջում «Մերի Մակարյանն ամուսնանո՞ւմ է» պրովոկացիոն մեկնաբանությամբ մի լուսանկար տեղադրեց, որտեղ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասանուհին հարսանեկան զգեստով է, ինչն էլ մեծ աղմուկ բարձրացրեց վերջինիս երկրպագուների շրջանում:):
Երեկ ուշ երեկոյան մեզ հաջողվեց կապվել այս երգչի հետ, ով ասաց, թե ոչ մի մեկնաբանություն չի կարող տալ, իսկ ճշմարտությունն իմանալու համար փորձենք զրուցել հենց «հարսնացուի» հետ:):
Այսօր արդեն Մերի Մակարյանը BRAVO.am-ի հետ զրույցում հերքել է իր՝ ամուսնանալու մասին լուրերը. «Չէ՛, նման բան չկա: Զգեստն ուղղակի կրել եմ երեկ տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ»:
Թեեւ շատերը Մերիի՝ հարսի զգեստով այս լուսանկարի՝ սոցիալական ցանցում հայտնվելը համարում են PR քայլ, սերիալային դերասանուհին նշել է, թե մտադրված ոչինչ չեն արել. «Նախ՝ լուսանկարը ես չեմ տեղադրել, հետո Մհերն իմ մտերիմ ընկերներից է եւ ինձ լուսնակարել է՝ ընդամենը մտածելով, որ գեղեցիկ եմ այդ զգեստով»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը