Աֆրիկայում կինն ընդդիմադիր կուսակցություն է ստեղծել
Աշխարհ
Ակտիվիստուհի Մամֆելա Ռամֆելեն՝ Հարավային Աֆրիկայում ռասայական խտրականության առաջատար հակառակորդներից մեկը, Հարավային Աֆրիկայում հիմնել է սեփական քաղաքական կուսակցություն՝ որպես ընդդիմություն իշխող՝ «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության նկատմամբ: Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման շարունակում է մնալ կոնգրեսի ղեկավար, չնայած ընդդիմության՝ այն տապալելու փորձերին, կոռուպցիոն սկանդալներին, աճող անհավասարությանը և երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակի աճին:
65-ամյա Ռամֆելեն ավելի վաղ զբաղեցնում էր մարդկային ռեսուրսների զարգացման հարցերով տնօրենի պաշտոնը: Նա միաժամանակ հարաբերությունների մեջ էր սպանված ակտիվիստ Ստիվ Բիկոյի հետ, նրանք որդի ունեն:
Նշենք, որ Ռամֆելեն աշխատել է նաև Նելսոն Մանդելայի հետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)